Թուրքիան կրակել է Սիրիայի հյուսիսում գտնվող երկու բնակավայրերի վրա
Դիտել նաև
Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք»
Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից
Թրամփը որոշեց, որ իր գլխավոր դաշնակիցը Միջին Արևելքում ո՛չ Թուրքիան է, ո՛չ էլ Իսրայելը, այլ ...
49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով
Լաթաքիայում իրավիճակը մտահոգիչ է
Թուրքական բանակը հրթիռներից կրակ է բացել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Էյն Դաքնա և Բիյլունիա բնակավայրերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է քրդական ANHA լրատվական գործակալությունը:
«Թուրքական բանակը և նրանց կողմից վերահսկվող վարձկանները հինգշաբթի երեկոյան արկեր և հրթիռներ են արձակել Էյն Դաքնա և Բիյլունիա բնակավայրերի ուղղությամբ։ Տասնյակ արկեր են պայթել այդ բնակավայրերում»,– գրում է գործակալությունը։
Հաղորդվում է, որ սիրիական բանակը, ի պատասխան, գնդակոծել է զինյալների դիրքերը Ազազ քաղաքի շրջանում՝ Քաֆերխաշի բնակավայրերում։
Աղբյուր` Ermenihaber.am

