Պլանավորված պարտություն․ օր 33. Տեսանյութ
Պատերազմի 33-րդ օրը թշնամին արդեն անառիկ համարվող բերդաքաղաք Շուշիի մատույցներում էր։ Թերևս այս օրից կարելի է տալ Շուշիի անկման առեղծվածի մեկնարկը։ Առաջին անգամ հենց այս օրը Արայիկ Հարությունյանն անհասկանալի ժպիտով Սուրբ Ղազնաչեցոցի մոտից ահազանգեց՝
«Թշնամին առավելագույնը Շուշիից 5 կմ-ի վրա է»։ Հարությունյանն ասում է՝ «Ով տիրում է Շուշիին, տիրում է ողջ Արցախին։ Նույն Հարությունյանը շարունակում է մինչև այսօր բզկտված Արցախի նախագահ համարվել և համագործակցել Արցախի 75 տոկոսը հանձնած իշխանության հետ։ Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունից հետո Արծրունը շտապեց հանգստացնել․ Երևի թե սոցցացներում, բազմոցից պատերազմ վարողների համար Արծրունի մեկնաբանությունը սփոփող էր։
Բայց քարտեզին ուշադիր լինելու դեպքում, հարցեր ավելի ու ավելի շատ են առաջանում, ինչպե՞ս թշնամին հասավ Շուշի։
Մանրամասները տեսանյութում

