Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչո՞ւ է Արեւմուտքի վերաբերմունքը Սաակաշվիլիի եւ Քոչարյանի նկատմամբ այդքան տարբեր

Ինչպես հայտնի է, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան վերադառնալուց և ձերբակալությունից հետո «տարբեր տրամաչափի» ավելի քան 60 արևմտյան քաղաքական գործիչներ մեղադրանքներ նչեցրեցին Վրաստանի ներկայիս ղեկավարության հասցեին։

Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես անթաքույց մեղադրանքներով է հանդես եկել Վրաստանի ներկայիս կառավարության դեմ։ Հայտնի է դարձել նաեւ, որ Վրաստանի ղեկավարությունը ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնին մուտքի վիզա չի տրամադրել, երբ հայտնի է դարձել, որ նա ցանկանում է հարցազրույց վերցնել Սաակաշվիլիից՝ անմիջապես բանտից։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նույնիսկ ասել է, որ Սահակաշվիլիի խնդիրը կարող է բացասաբար ազդել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների վրա։

Վրաստանում ԱՄՆ դեսպանը հոկտեմբերի 28-ին հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Սահակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։

Եվ վերջապես, կրկին հոկտեմբերի 28-ին Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով թույլ տալ Սաակաշվիլիին բանտից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Ավելին, տեքստում նշվում էր, եթե Սաակաշվիլիի առողջական վիճակը վատանա, ապա դրա հիմնական պատասխանատվությունը ընկնելու է վրացական իշխանությունների վրա։

Հետաքրքիր է, որ Սաակաշվիլիի վերադարձի առաջին օրերին Արևմուտքում նման արձագանք չկար այս իրադարձության և Վրաստանի նախկին նախագահի ձերբակալության վերաբերյալ։ Այս գործընթացը վերջին շաբաթվա ընթացքում կտրուկ սրվել է, և դիտորդների կարծիքով՝ այս ամենը պայմանավորված է մի շարք պատճառներով։ Նախ՝ հոկտեմբերի 30-ին Վրաստանի մի շարք քաղաքներում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ մի շարք քաղաքներում (Բաթումի, Զուգդիդի, Թբիլիսի) Սաակաշվիլիի կուսակցությունը հաղթելու մեծ հնարավորություններ ունի, եւ կարծես թե արեւմտյան կառույցներն անուղղակիորեն մասնակցում են Սաակաշվիլիի նախընտրական քարոզարշավին։

Երկրորդ՝ Արևմուտքին ձեռնտու է Վրաստանի ներկայիս իշխանություններին «կաղ բադ» սարքելը, որպեսզի հետո այն չկարողանա մասնակցել այնպիսի տարածաշրջանային ձևաչափերի, ինչպիսին է «3+3»-ը, որտեղ Արևմուտքը պարզապես տեղ չի ունենա։ «3+3» ձևաչափի և դրան Թբիլիսիի մասնակցության մասին Վրաստանի ԱԳՆ ղեկավարի վերջին անորոշ պատասխանից հետո Արևմուտքում լուրջ մտավախություններ եղան, որ այս հարցում Վրաստանը ճնշումների ներքո կարող է լուրջ զիջումների գնալ Թուրքիային և Ռուսաստանին։

Անկասկած, Սաակաշվիլիին աջակցելով, Արևմուտքը հետապնդում է իր շահերը, ինչը հասկանալի և տրամաբանական է, սակայն Արևմուտքը Սաակաշվիլիին աջակցությունը ներկայացնում է ոչ թե քաղաքական, այլ հումանիտար խնդիրների լուծման հարթությունում, որը, մեղմ ասած, փարիսեցիության ապշեցուցիչ դրսեւորում է, քանի որ ընդամենը 3 տարի առաջ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նման կերպով կալանավորվեց, Արեւմուտքից ոչ մի խոսք չհնչեց։ Եվ դա այն դեպքում, երբ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ Քոչարյանի մեղադրանքը կրում էր վիրտուալ և վերացական բնույթ, մինչդեռ Սաակաշվիլիին առաջադրվեց շատ կոնկրետ մեղադրանք՝ 7-8 կետով։

Հարկ է նաև նշել, որ Սաակաշվիլիի ժամանակաշրջանի ավտորիտար ռեժիմը սահմաններ չուներ իր դաժանության մեջ։ Սաաակաշվիլիի ղեկավարության 9-ամյա ժամանակահատվածում, պաշտոնական տվյալներով, վրացական բանտերով անցել է ավելի քան 250 հազար մարդ։ Մոտ 36 հազար ձեռնարկատեր բռնի ուժով զրկվել է սեփականությունից, կուլակաթափվել է: Իսկ նրա ղեկավարման տարիներին բանտային համակարգում տիրող սարսափների մասին խոսելն անգամ անիմաստ է։

Սաակաշվիլիի վարչակարգի գործունեության վերաբերյալ կան մի շարք եզրակացություններ Եվրամիությունից և Եվրախորհրդարանից։ Եզրակացություններ ու գնահատականներ, որոնց նման նույնիսկ 20%-ը չկա Հայաստանի վերաբերյալ։ Սակայն այս ամենից զարմանալն անիմաստ է, քանի որ Արևմուտքը միշտ գործել է երկակի ստանդարտներով, իսկ ավելի կոնկրետ՝ իր գործընկերների նկատմամբ միշտ գործել է հետևյալ սկզբունքով. «Եթե այս կամ այն ​​քաղաքական գործիչը, արևմտամետ համբավ ունի, բայց շան որդի է, մենք պիտի աջակցենք նրան, քանի որ նա մեր շան որդին է»:

Հենց այս սկզբունքի հիման վրա էլ Արեւմուտքի աջակցում էր Չիլիի բռնապետ Պինոչետին, սակայն հեղաշրջում իրականացրեց Քադաֆիի ու Սադամի դեմ։ Այսինքն՝ արևմտյան չափանիշների և գործողությունների մեջ զարմանալի ոչինչ չկա։

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>