Այսօր ռինգ դուրս կգան 3 հայ բռնցքամարտիկներ. ԱԱ
Բելգրադում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգան 3 հայ բռնցքամարտիկներ: Առաջինը պայաքարի մեջ կմտնի 54 կգ քաշային Վահե Բադալյանը: Առաջին մենամարտում նրա մրցակիցը Թայվանը ներկայացնող Լի Յու Հունգն է:
Այնուհետ ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և կմենամարտի Մալին ներկայացնող Բաթիլ Աբդուլ Քարիմի հետ:
Օրվա վերջում ռինգ դուրս կգա 71 կգ քաշային Արման Դարչինյանը, որի առաջին մրցակիցը ղրղզ մարզիկ Ռուստամբեկ Նուրադինն է: