Քանյե Ուեսթի նոր սկավառակը Spotify հարթակում լսվել է մեկ միլիարդ անգամ
Դիտել նաև
Քանյե Ուեսթին կասկածում են երկրպագուին ծեծելու մեջ
Քանյե Ուեսթը հրապարակային ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից եւ խոստովանել, ցանկանում է վերադարձնել նրան
Քանյե Ուեսթը փոխել է անունը
Քանյե Ուեսթը ծրագրում է ամուսնալուծությունից հետո տեղափոխվել Մեծ Բրիտանիա
Նախագահական ընտրություններում Քանյե Ուեսթը քվեարկել է իր օգտին
Ռեփեր Քանյե Ուեսթի «Donda» սկավառակը Spotify երաժշտական հարթակում մեկ միլիարդ լսում ունի, հայտնում է Digital Music News-ը։ Օգոստոսին թողարկված ալբոմը հրապարակմանը հաջորդող օրը հարթակում 94 միլիոն լսում է հավաքել։
Սակայն ընդամենը մի քանի օր անց Ուեսթից առաջ է անցել կանադացի ռեփեր Դրեյքը, որը թողարկել է իր վեցերերոդ ստուդիական սկավառակը՝ «Certified Lover Boy»։
Օգոստոսի 29-ին «Universal Music» ընկերությունը թողարկել է Քանյե Ուեսթի տասներորդ ստուդիական ալբոմը։ Ուեսթն ապրանքանիշին մեղադրել է, որ այն սկավառակը թողարել է առանց իր գիտության եւ համաձայնության։ Ավելի վաղ Apple Music հարթակում որպես պրեմիերայի օր նշվում էր սեպտեմբերի 3-ը։ Երաժիշտը նոր սկավառակի թողարկման մասին առաջին անգամ հայտարարել է 2020թ․-ի ամռանը։
Zham.am