Երբ Հայաստանում կլինի Վանո Սիրադեղյանի աճյունը
Դիտել նաև
Ինթերփոլի կայքի նկարը րոպեներ առաջ արված վերջին թարմացումն է, որտեղ շարունակվում է միջազգային հետախուզում հայտարարվել Վանոյի դեմ
Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին
Այսօր լրանում է Վանո Սիրադեղյանի մահվան 38-րդ օրը, սակայն նա դեռ հողին հանձնված չէ․ Արփի Սիրադեղյան
«Համաձայն չենք, որ հայրս հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը»․ Արփի Սիրադեղյան
Վանո Սիրադեղյանի աճյունը Վրաստանում է
«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն: Անգամ մերձավոր հարազատներն այդ մասին դեռ հստակ պատկեր չունեն:
Ամեն դեպքում, Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, պատասխանելով մեր հարցինª միայն նշեց. «Տեղափոխման գորընթացն այս պահին ընթանում է: Բայց թե երբ արդեն հայրիկիս աճյունը վերջնականապես կլինի հայրենի երկրում, ցավոք, հստակ նշել չենք կարող: Բայց այն, որ հայրիկիս աճյունը անպայման բերելու ենք, դա քննարկման ենթակա չէ»:
Այլ հարցերի Վանո Սիրադեղյանի որդին չցանկացավ պատասխանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում