Դավաճանության մասին ապացույցներ կան, Փաշինյանին և Կարապետյանին սպասվում են անակնկալներ. Նաիրի Հոխիկյան. Տեսանյութ
«Ինձ մոտ դավաճանության մասին բազմաթիվ ապացույցներ կան, Փաշինյանին ու Կարապետյանին սպասվում են անակնկալներ»,- այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց լրագրող Նաիրի Հոխիկյանը։
Հոխիկյանի պնդմամբ, ՔՊ-ն իրեն քաղաքական հետապնդման է ենթարկում՝ փորձելով լռեցնել, նույնիսկ ժամանակին լուրջ պաշտոններ են առաջարկել լռության դիմաց։ Նրա համոզմամբ, Էմոցիոնալ տեսանկյունից Փաշինյանը դավաճան է, բայց սա պետք է հաստատի դատարանը, քանի որ դավաճանությունը իրավական կատեգորիա է։
Հոխիկյանը փորձեց նաև կոնկրետ օրինակներ բերել, նա առաջին հերթին խոսեց ՀՀ-ի արբանյակ ունենալու անհրաժեշտության մասին, նշելով թե նախկինների օրոք կոնկրետ քայլեր են իրականացվել արբանյակ ունենալու համար, բայց Փաշինյանը ասաց՝ մեզ արբանյակ պետք չէ։
Հոխիկյանը նաև ավելացրեց, որ ինքը համոզում է նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը խոսել և ներկայցնել ողջ ճշմարտությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։