Տեսանյութ․ Պաշտպանության փոխնախարարը Փաշինյանի հետ աշխատելը պատմական շանս է համարում
Դիտել նաև
«Ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մասնակցել միջոցառմանը
Ժամանակն է, որ Փաշինյան Նիկոլն Ավինյան Տիգրանին շնորհի ծովակալի կոչում
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին՝ հարցրեց․ «Դժվար չէ՞ ամեն րոպե 180 աստիճան տարբեր խոսքեր ասող վարչապետի ենթակայության տակ պաշտպանության փոխնախարար աշխատել»։ Որպես հիմնավորում պատգամավորն իր խոսքի սկզբում հիշեցրեց երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցը Նիկոլ Փաշինյանին՝ ե՞րբ է զեկուցվել նրան, որ պատերազմի շեմին է երկիր, նա էլ պատասխանել է՝ «սեպտեմբերի 27-ից մեկ-երկու օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մեկ նախադասություն, որն այդ առումով վստահելի էր թվացել»։

