ԵՄ-ն կսկսի ճանաչել Հայաստանի COVID-19 վկայականները
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Եվրամիությունը կճանաչի Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին վկայականները, ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։
«Այսօր Եվրահանձնաժողովն ընդունեց որոշումներ, որոնք հաստատում են, որ Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսային վկայականները համարժեք են եվրոպական էլեկտրոնային COVID սերտիֆիկատին»,- ասվում է փաստաթղթում։
Հաղորդվում է, որ երկու երկրներն էլ կմիանան ԵՄ վկայականների տրամադրման համակարգին, և նրանց վկայականները «կընդունվեն նույն պայմաններով, ինչ ԵՄ վկայականը»։
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ,իրենց հերթին, կճանաչեն կորոնավիրուսի եվրոպական հավաստագրերը։

