Համեստ եւ ճաշակով. Ալիեւը շնորհակալություն է հայտնել Էրդողանին Արցախի դեմ ագրեսիայում «բարոյական աջակցության» համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ուժեղ Թուրքիայի գովասանքներից հետո, որը կարեւոր տեղ է գրավում միջազգային ասպարեզում, Ալիեւը երախտագիտության խոսքեր է շաղ տվել Անկարայի հասցեին՝ անձամբ Էրդողանի եւ եղբայրական թուրքական պետության «քաղաքական եւ բարոյական աջակցության համար» Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ագրեսիայի գործում: Համեստությունը, որով Ալիեւը նկարագրել է Թուրքիայի մասնակցությունն ագրեսիային, անզուգական է։ Փաստորեն, Թուրքիայի անմիջական մասնակցությունը, դրա ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի, ցամաքային տեխնիկայի օգտագործումը, զինյալների տեղափոխությունը՝ այդ ամենը «բարոյական աջակցություն» է։
Աղբյուր՝ News.am