Գեղարքունիքի մարզում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել
Դիտել նաև
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր հատուցումներ է տրամադրել 102 զինծառայողների դեպքերով
Ադրբեջանցի զինծառայողը մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով
Հունվար 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են
Կալանավորվել են նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ներխուժման ժամանակ մարտական դիրքերից փախուստի դիմաց մի շարք զինծառայողներ
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, առողջությանը հասցված վնասի հատուցմանը կուղղվի 34.7 մլրդ դրամ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:
Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը:
Նրա խոսքերով՝ սկզբում խոսքը 1 զինծառայողի մասին էր, հետո պարզ դարձավ, որ նրանք կարծես թե 4-ն են:
«Զինծառայողների թվի մասով հստակ տեղեկություն այս պահին չունեմ: Զինծառայողները ստացել են վնասվածքներ, բայց ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Տեղափոխվել են հոսպիտալ»,- ասաց համայնքապետը: