ՀՀ նախագահը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԶՈՒ գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ
Դիտել նաև
«16-րդ թաղամաս․ Նիկոլա-Ավիրյանական կանգառ»․ Վահե Սարգսյան
Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը հանձնաժողովի անդամ է
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
«549 միլիոնով Երևանում քանի՞ հին վերելակ կփոխվեր». Ոսկան Սարգսյան
«Նախընտրական շոու»․ Ոսկան Սարգսյան
Արաբական Միացյալ Էմիրություններ կարճատև աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-էմիրաթական դինամիկ զարգացող հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ֊ում հանդիպել է նաև Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։