Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
20
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

Ինչպես է Հայաստանում «հուղարկավորվում» ժողովրդավարությունը

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Տարօրինակ ժամանակներում ենք ապրում, երբ ժողովրդավարության անվան տակ աննախադեպ ծավալներով ու մեթոդներով սահմանափակվում է հենց նույն ժողովրդավարությունը։ Նիկոլ Փաշինյանը իր ողջ պաշտոնավարման ընթացքում փորձել է իրեն ներկայացնել որպես ժողովրդավարության և խոսքի ազատության ջատագով ու այդ բրենդով հանդես գալ նաև արտերկրում։ Բայց եթե Փաշինյանի պաշտոնավարման սկզբում հանրության շրջանում ինչ-որ հույսեր կային, թե Հայաստանը կարող է առաջընթաց գրանցել ժողովրդավարական արժեքների ու խոսքի ազատության ուղղությամբ, ապա այդ հույսերը գլխիվայր են շրջվել։

Ժամանակը ցույց տվեց, որ «թավշյա հեղափոխության» ու ժողովրդավարության անվան տակ Փաշինյանի իշխանությունը միայն ատելություն և թշնամանք է սփռում, որի արդյունքում հասարակությունը բաժանվում է տարբեր սեգմենտների՝ սևերի ու սպիտակների, հների ու նորերի, յուրայինների ու «թշնամիների» և այլն, և այլն։ Իհարկե, Փաշինյանն ու մյուս իշխանականները կարող են իրենց թույլ տալ իրական կյանքում և սոցցանցերում ֆեյքերի ֆաբրիկայի միջոցով վիրավորել, հայհոյել, զրպարտել իրենց քաղաքական մրցակիցներին, մուրճ ճոճել ու պիտակավորել մարդկանց։

Սակայն այն, ինչ իրենց կարելի է, դրա անգամ կեսը չի կարելի ընդդիմությանն ու ընդդիմախոսներին։ Երբ խոսքն արդեն վերաբերում է իշխանություններին քննադատելուն, ընդ որում՝ առանց հայհոյանքների, իշխանությունը կիրառում է ցանկացած գործիքակազմ՝ սահմանափակելու խոսքի ազատությունը, այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ հորինում, որ դրանով միայն իրենց պաշտպանեն և հարկ եղած դեպքում օրենքը մահակ դարձնեն իրենց հասցեին թթու խոսք ասողներին ու քննադատության ենթարկողներին ճնշելու համար։

Եվ պատահական չէ, որ անգամ մի շարք միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ ևս իրենց մտահոգությունն են հայտնել, օրինակ՝ «ծանր վիրավորանքի» հոդվածի կիրառման կապակցությամբ։ Սակայն դա իշխանությունների գործելակերպի վրա չի ազդում, նրանք շարունակում են իրենց ավանդական գործելակերպը։ Իսկ երբ ընդդիմադիրներից մեկն ինչ-որ արտահայտություն է անում, օրինակ՝ հայտարարում է, թե Արցախն ուրացողը դավաճան է, ապա պարզվում է, որ նա «հանցանք» է կատարել, պետք է հրավիրել ԱԱԾ հատուկ պահպանության ծառայության «զինված գնդին», որպեսզի քաշքշելով ԱԺ ամբիոնից հեռացնեն պատգամավորին։ Այնինչ, ժողովուրդը պատգամավորներին, անկախ նրանից՝ ընդդիմադիր են, թե իշխանական, քվե է տվել, որպեսզի նրանք ելույթներ ունենան, դիրքորոշումներ արտահայտեն ու ներկայացնեն հասարակության ներսում առկա խնդիրներն ու տրամադրությունները։ Ու ոչ ոք իրավունք չունի սահմանափակել նրանց այդ իրավունքը, կարելի է ասել՝ նույնիսկ պարտականությունը:

Հենց նույն Նիկոլ Փաշինյանը իշխանությունը վերցնելուց առաջ ԱԺ ամբիոնից և ընդհանրապես ինչպես ցանկացել, ինչպիսի բառապաշարով ցանկացել, այնպես էլ արտահայտվել է ու որոշ դեպքերում էլ ակնհայտ հերյուրանքներ է տարածել, սակայն նրան ԱԺ ամբիոնից չեն հեռացրել, նրան չեն քաշքշել ԱԺ ամբիոնի մոտ։ Եվ ընդհանրապես, ԱԺ-ում պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառելու նպատակով երբեք «հատուկջոկատայիններ» չեն պահվել։ Ու սա՝ նույն նախկին իշխանությունների օրոք, որոնց ժամանակ հենց Փաշինյանն էր հայտարարում, թե ժողովրդավարությունը վտանգի տակ է։

Այնինչ, ներկայումս ստացվում է, որ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանություններն ամբողջովին «հուղարկավորում» են անգամ ժողովրդավարության վերջին մնացորդները։ Կամ՝ ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանն, օգտվելով իր խոսքի ազատության իրավունքից, ազատորեն ինչի մասին ասես, ում մասին ասես օդից կախված տարբեր լուրեր էր շրջանառում, սակայն ոչ մեկի մտքով չէր անցնում նրան պատժել դրա համար։ Իսկ հիմա նույնիսկ լրատվամիջոցներն իրավունք չունեն հղում կատարել անանուն աղբյուրներին։

Ահա վառ օրինակ, թե ինչպես կարելի է ոչնչացնել խոսքի ազատության իրավունքը։ Ինչ վերաբերում է «Արցախն ուրացողը դավաճան է» արտահայտությանը, ապա վստահ ենք, որ ցանկացած արժանապատիվ, մտածող, հայրենասեր հայ ևս կարծում է, որ այն մարդիկ, ովքեր ուրանում են և կուրանան Արցախը, իրականում դավաճան են, ովքեր էլ նրանք լինեն, քանի որ առանց Արցախի Հայաստանը չի կարող ապագա ունենալ։ Սակայն զարմանալին այն է, որ իշխանությունները մի տեսակ շատ ծանր են տանում այն հանգամանքը, որ Արցախը ԱԺ ամբիոնից պաշտպանում են, ինչը լուրջ մտածելու տեղիք է տալիս։ Տեսնես ինչո՞վ են պայմանավորված նրանց ֆոբիաները։

Հ.Գ.- Ի դեպ, ուշագրավ է, հատկապես արևմտյան ֆինանսավորմամբ, այսպես կոչված, «իրավապաշտպանների» և ժողովրդավարության իբր «ջատագով» ՀԿ-ների պահվածքը, որոնք «նախկինների» ժամանակ աշխարհացունց աղմուկ կբարձրացնեին ամենաչնչին միջադեպի հետ կապված, այնինչ իշխանափոխությունից հետո թաքնվել են իրենց պատյաններում և ծպտուն անգամ չեն հանում ժողովրդավարության նույնիսկ ամենակոպիտ ոտնահարումների դեպքում:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>