Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
20
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

«Աննախադեպիզմի» համախտանիշն ընդդեմ բյուջեի ճաքերի ու տնտեսական կոլապսի

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի տնտեսության ապագայի նկատմամբ կանխատեսումները մնում են մշուշոտ։ Դա պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական գործոններով և Հայաստանի բարդ աշխարհագրական դիրքով, այնպես էլ գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Հայաստանի տնտեսության վերականգնումն առավել կենսական հարց է դարձել հատկապես պատերազմից հետո, քանի որ տնտեսությունը զարգացման հունի մեջ գցելու արդյունքում է, որ մեր երկիրը կկարողանա նորից կառուցել ռազմական գործողությունների արդյունքում խաթարված իր անվտանգության համակարգը։

Շատ կարևոր է, որ իրենց ֆինանսական ու տնտեսական քաղաքականությունը մշակելիս իշխանությունները հաշվարկեն առկա իրողությունները, դրանց զարգացման ընդհանուր միտումները ու նկատի ունենան բոլոր հնարավոր ռիսկերը, այլ ոչ թե ցանկալին ներկայացնեն որպես իրականություն։ Այլապես միշտ էլ կարելի է տնտեսության վերաբերյալ լավագույն ցանկությունների ու կենացների ժողովածուներ ներկայացնել։ Բայց, կարծես թե, մեր երկրի տնտեսական պատասխանատուների մոտ աննախադեպ աճեր նկարելը արդեն սովորություն է դարձել։

Իսկ Նիկոլ Փաշինյանը, որն ընդհանրապես տառապում է «աննախադեպիզմի» համախտանիշով, չի կարող երկար ժամանակ դիմանալ առանց գույնզգույն թվերով հանրությանը « ապշեցնելու» և «ցնցելու» գայթակղության, թե՝ տեսեք, ՀՀ ողջ պատմության մեջ նման աննախադեպ ցուցանիշներ երբևէ չեն գրանցվել։ Ի դեպ, այստեղ որոշ առումներով նա իրավացի է. Հայաստանի տնտեսությունն իրոք երբեք նման ողբերգական ցուցանիշներ չի արձանագրել «հետլևոնական» ողջ ժամանակահատվածում: Սա՝ սև հումորի շարքից էր, իսկ եթե ավելի լուրջ, ապա իսկապես Փաշինյանը զբաղված է թվային պարզ մանիպուլ յացիաներով:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ Փաշինյանը ներկայացրեց, որ 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141 վճարվող աշխատատեղ: Ըստ նրա, այդպիսի ցուցանիշ երբեք չենք ունեցել։ Սակայն Փաշինյանի ներկայացրած թվերը նույնիսկ տնտեսագետների զարմանքն են հարուցել, քանի որ ինչպես կարող է աշխատատեղերի թիվը ռեկորդային լինել, եթե անցյալ տարի համավարակի արդյունքում փակված աշխատատեղերի միայն մի որոշ մասն է վերաբացվել։ Փաշինյանի ներկայացրած ցուցանիշների համաձայն, ավելացել են նաև մարդկանց եկամուտները, քանի որ սեպտեմբերին աճել է աշխատավարձի ֆոնդը։

Բայց եթե հաշվի ենք առնում ահագնացող գնաճային վիճակը, ապա, մեծ հաշվով, չնչին չափով աշխատավարձի ավելացումը չի բարձրացրել մարդկանց գնողունակությունը, ընդհակառակը՝ թանկացման արդյունքում հիմա նրանք նույն գումարով ավելի քիչ ապրանքներ կարող են գնել։ Հարց է առաջանում՝ եթե, ըստ Փաշինյանի, մարդկանց եկամուտներն ու աշխատատեղերն աճել են, ապա ինչո՞ւ են հազարավոր քաղաքացիներ բռնում արտագաղթի ճանապարհը և փորձում աշխատանք գտնել օտար ափերում։ Կամ եթե երկրի տնտեսական վիճակն այդքան բարվոք է, ապա ինչո՞ւ է պետպատվերով բուժումների գործընթացը կանգնել բյուջեում գումար չունենալու պատճառով։ Բացի դրանից, դեռ հարց է, թե ինչու է Փաշինյանը միայն սեպտեմբեր ամսվա ցուցանիշների մասին խոսում ու դրանք համեմատում միայն անցած տարվա սեպտեմբերի ցուցանիշների հետ։

Օրինակ՝ հետաքրքիր է՝ ինչո՞ւ ամբողջական պատկեր չի ներկայացնում, մասնավորապես չի խոսում այս տարվա 9 ամսվա ցուցանիշների ընդհանուր պատկերի մասին, ինչո՞ւ չի խոսվում այն մասին, որ անցած տարվա համատարած լոքդաունի համեմատ այս տարվա ցանկացած աճային ցուցանիշ իրականում խոսում է տնտեսական լուրջ անկման մասին։ Երկրի ընդհանուր տնտեսական վիճակի մասին առանցքային ցուցիչ է նաև պետական պարտքը, որն արդեն հատել է 9 մլրդ դոլարի սահմանագիծը։ Եթե տնտեսության ներսում ամեն ինչ այդքան հիասքանչ է, ինչո՞ւ է պետական պարտքը կարճ ժամանակահատվածում շեշտակի աճ գրանցում։

Կամ՝ ինչո՞ւ Փաշինյանն, օրինակ՝ չի նշում, թե 2022 թվականի բյուջեում ինչ հսկայական միջոցներ են հատկացվելու միայն պետական պարտքի սպասարկմանը, որը կարող էր ուղղել առողջապահության կամ կրթության ոլորտի բացերը լրացնելուն։ Մի խոսքով, միշտ էլ կարելի է ժամանակի ինչ-որ կտրվածքով դրական ցուցանիշներ գտնել ու ներկայացնել հանրությանը։ Կամ՝ եթե դրանք չկան, ուղղակի հորինել։ Օրինակ՝ աննախադեպության միտումի համաձայն՝ Փաշինյանը հայտարարում է, թե կապիտալ ծախսերը հաջորդ տարի աճելու են 55 տոկոսով։ Բայց փորձը ցույց է տալիս, որ այս թվերը իշխանությունների ներկայացրած հերթական փուչիկն են, քանի որ նրանց օրոք կապիտալ ծախսերը միշտ թերակատարվում են։

Ու այսպիսի պայմաններում իշխանությունները դրական սպասումներ գեներացնելու նպատակով անընդհատ խոսում են ճանապարհների ապաշրջափակման ու սահմանների բացման մասին, թե դրա արդյունքում աննախադեպ տնտեսական զարգացման հեռանկարներ կարող են բացվել հայկական բիզնեսի համար։ Սակայն, սրա հետ մեկտեղ, նրանք չեն ներկայացնում սահմանների բացման հետևանքով առաջ եկող հնարավոր ռիսկերը, որոնք հիմիկվանից պահանջում են հատուկ խրախուսական քայլերի ձեռնարկում հայկական տնտեսվարողների շահերի պաշտպանության տեսանկյունից, որպեսզի նրանց դիմադրողականությունը բարձրանա և կարողանան դիմանալ թուրքական ապրանքների հետ մրցակցությանը։

Դրա փոխարեն, իշխանություններն օր ու գիշեր մտածում են, թե ինչ նոր հարկատեսակ կարող են հորինել, որպեսզի հնարավորություն ստանան լցնել արագ դատարկվող բյուջեն։ Այնպես որ, իշխանությունների այսպիսի դիրքորոշման պարագայում լիովին անիմաստ է դառնում 2022 թվականի բյուջեի հետ մեծ հույսեր կապելը։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>