Տարոն Մարգարյանը լավագույնս ի ցույց է դրել Հայաստանում ՀՀԿ-ի իշխանավարման բնույթը
«Ժողովուրդը» գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրերս արած մի արտահայտությամբ լավագույնս ի ցույց է դրել Հայաստանում ՀՀԿ-ի իշխանավարման բնույթը: Երեւանի ավագանու նիստում, երբ ընդդիմադիրները հարցրել էին, թե որքանո՞վ է արդյունավետ փոխքաղաքապետի պաշտոնում Կամո Արեյանի առաջադրումը, երբ վերջինս 90-ականների վերջից աշխատում է համակարգում, ու իր կառավարման տարիները աչքի են ընկել կանաչապատ տարածքների նվազմամբ, ճարտարապետական շինությունների քանդմամբ, Մարգարյանն ընդամենը պատասխանել էր. «Հանրապետականի թիմը պարոն Արեյանին առաջադրում է քաղաքապետի առաջին տեղակալ»:
Ուշադրություն դարձրեք` Տարոն Մարգարյանն ավագանու նիստի ժամանակ ո՛չ փորձել է պաշտպանել իր տեղակալին, ո՛չ փաստարկներ բերել նրա թեկնածության օգտին, ո՛չ որեւէ արժանիք մատնանշել, այլ միայն ասել է, թե դա ՀՀԿ թիմի որոշումն է: Այսինքն՝ Արեյանն է լինելու փոխքաղաքապետ, քանի որ այդպես է որոշել կուսակցությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

