Իրանը չի կարող որպես թիրախ՝ ընտրել Ադրբեջանին․ Էրդողան
Դիտել նաև
Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները
Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը, գրում է Minval.az-ը։ Նրա խոսքով՝ ինքը չի կիսում այն կարծիքը, որ ճգնաժամը կարող է թեժ փուլի վերածվել։ «Անձամբ ես չեմ կիսում այդ տեսակետը։ Իրանը Ադրբեջանին թիրախ չի դարձնի Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով։ Իրանում ապրող ադրբեջանցիների թիվն այսօր ակնհայտ մեծ է։ Այս գործոնը, անշուշտ, կստիպի նրանց մտածել։ Կարծում եմ, որ Իրանի նոր կառավարությունը չի շարունակի նույն սխալը գործել»,- ասել է Էրդողանը։

