ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան
25
Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Պատերազմ Արցախում
Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Մեր ճանճերի տիրակալը Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Էսրա» հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները Դանիել Իոաննիսյանը ներկայանում է որպես անկախ դիտորդ, ինձ թվում է, որ նա ՔՊ վստահված անձն է. Չալաբյանի կին Եթե Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի հանդիպելու կարիքը լինի, կհանդիպեն. Լևոն Քոչարյան Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Փաշինյանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ ԱՄՆ-ն և Իրանը տարաձայնություններ ունեն համաձայնագրի շրջանակներում «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր Ալիևը մեղադրում է Հայաստանին՝ «մշակութային ցեղասպանության» համար Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման. ՀԱՊԿ Հայաստանի ռազմավարական ընտրությունը կարևոր է Ռուսաստանի համար․ Պեսկով Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում «Մայր Հայաստանը» ՄԻՊ-ի գրասենյակի մոտ վաղը ակցիա կիրականացնի՝ ի պաշտպանություն կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան «Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել «7-8 հոգով եկան, բոլորս քնած էինք». Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում «Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը Վեհափառը պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով

Ինչպես կանխել նոր կապիտուլյացիան

Անցած շաբաթ Վալդայան համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից, և մամուլում հայտնված տարբեր արտահոսքներից հետո, Հայաստանը և Արցախը ապրում են նոր աղետի տագնապալի կանխազգացողությամբ։ Առավել հավանական տարբերակը, որը դրված է շրջանառության մեջ, այն է, որ Հայաստանը, համաձայնվելով Ադրբեջանի հետ սահմանազատման, փաստացի դրանով ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը, և այդպիսով, հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքից։ Հայաստանի գործող իշխանությունները դա որևէ կերպ չեն էլ հերքում՝ ավելին, ընտրություններից հետո նրանց հեղինակած բոլոր փաստաթղթերում և ելույթներում վերացել է "Արցախի Հանրապետություն" եզրը, փոխարենը հայտնվել է "Արցախի ժողովրդի իրավունքներ" հեղհեղուկ արտահայտությունը, որը նշանակում է, որ առնվազն իրենց գիտակցության մեջ, այս իշխանությունները հրաժարվել են Արցախի Հանրապետության ինքնորոշման համար հետագա պայքարից, և շտապում են դա օր առաջ ամրագրել՝ փաստացի նոր կապիտուլյացիա ստորագրելով Ադրբեջանի հետ։

Կարող է թվալ, որ պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, անիմաստ է այլևս ձգտել Արցախի Հանրապետության ինքնորոշմանը, առավել ևս, որ այժմ մեր դեմ այնտեղ գործում է ոչ միայն Ադրբեջանը, այն միասնաբար ողջ թուրք-ադրբեջանական դաշինքը, իրենց տարբեր դաշնակիցներով։ Սա սակայն թյուր կարծիք է՝ պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ պատերազմում պարտված կողմը հետագայում կարողացել է վերականգնել իր ռազմական կարողությունները, և ռևանշի հասել հաղթող կողմի նկատմամբ։ Թուրքերը և ադրբեջանցիները դրա լավագույն (թեև ոչ միակ) օրինակն են՝ Առաջին համաշխարհային պատերազմում պարտված և կապիտուլյացիա ստորագրած Թուրքիան տառացիորեն երկու տարի հետո կարողացավ վերականգնել իր ուժերը, և օգտվել բարենպաստ միջազգային իրավիճակից՝ պարտության մատնելու սկզբից հայկական, իսկ հետո հունական բանակներին։ Ադրբեջանը, պարտություն կրելով առաջին Արցախյան պատերազմում, հրաժարվեց զիջումների գնալ, և ամբողջ 26 տարի պատրաստվելով ռևանշի, կարողացավ ի վերջո իր կամքը պարտադրել մեզ։ Մեր պատմության մեջ, ասվածի լավագույն օրինակը Գարեգին Նժդեհի կողմից անզիջում դիմադրությունն էր Սյունիքում, որի արդյունքում այն մնաց Հայաստանի Հանրապետության կազմում, թեև արդեն խոստացվել էր Ադրբեջանին։

Այսօր չկա հատուկ պատճառ, ինչու մենք պետք է հրաժարվենք Արցախից։ Ի հեճուկս տարածված պատկերացումների, անցած պատերազմում հայկական բանակը չի ջախջախվել, այլ ընդամենը պարտություն է կրել մարտական ուղղություններից մեկում, նրա մարտական կարողությունների զգալի մասը պահպանվել են, իսկ այսօր էլ վերականգնվում են։ Նույն կերպ, Ադրբեջանը ծանր կորուստներ է կրել, որն այն փորձում է թաքցնել, սակայն արդեն հիմա պարզ է, որ այն ևս մեկ լայնամասշտաբ պատերազմի կարողություն չունի։ Թուրքիան ներքաշված է բազմաթիվ հակամարտությունների մեջ, և հնարավորություն չունի անընդհատ մի քանի ճակատով կռվել, իսկ Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները շարունակվում են լարվել (երեկ առաջին անգամ Բայրաքթարը հարվածեց ռուսական դիրքերին Դոնբասում): Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ-ն և Ֆրանսիան պնդում են, որ Արցախյան բանակցությունները պետք է վերսկսվեն նույն ձևաչափով և նույն սկզբունքներով, իսկ Իրանը հստակ հասկացրեց երկու շաբաթ առաջ, որ թուրք-ադրբեջանական դաշինքը ընդհուպ մոտեցել է իր կարմիր գծերին, որից այն կողմ կարող է զինված հակամարտություն սկսվել արդեն Իրանի հետ։ Նույնիսկ Հնդկաստանը, որը երբևիցե չի եղել այս հակամարտության ակտիվ կողմ, սկսեց ցույց տալ իր աջակցությունը Հայաստանին, անհանգստացած լինելով թուրք-պակիստանյան խորացող համագործակցությամբ։

Այս ամենի ֆոնին հարց է առաջանում՝ ի՞նչու են Հայաստանի իշխանությունները շտապում սահմանազատում սկսել Ադրբեջանի հետ, և դրանով հրաժարվել Արցախի ինքնորոշման համար հետագա պայքարից։ Իմ ներքին համոզմամբ, քանի որ դա ձեռնտու է կոնկրետ իրենց՝ հենց իրենք շոշափելի նյութական ակնկալիքներ ունեն Թուրքիայի հետ առևտրային ուղիների բացումից (և դա չեն թաքցնում), հենց իրենք են համարում, որ Ադրբեջանից Նախիջևան և Թուրքիա ճանապարհ տալով, կարող են դրա վրա փող աշխատել, հենց իրենք են նաև անկեղծ համարում, որ եթե Հայաստան թուրքական ներդրումներ գան, դրանից իրենք անմիջականորեն կշահեն, ինչպես այսօր են շահում ասֆալտ փռելու անվերջանալի պետական տենդերներից։ Դրա փոխարեն, եթե շարունակեն պայքարը Արցախի համար, դեռ տարիներով և տասնամյակներով պետք է զրկանքներ կրեն, գուցե նաև նոր վտանգների ընդառաջ գնան, նույնիսկ իշխանությունը կորցնեն։ Իսկ այսպես շատ հստակ է ամեն ինչ՝ զոհաբերելով Արցախի ազատությունը, կարելի է ստանալ թուրքական (և ոչ միայն) գումարներ, ինչ որ ժամանակ կերակրել սեփական էլեկտորատի ընչաքաղց մասին և ուռճացված ոստիկանական մեքենան, և դրանով երկարաձգել սեփական իշխանությունը։

Իրականությունը այն է, որ այսօր Արցախի ազատության դեմ է գործում այսօրվա իշխանությունների և նրա մոլի աջակիցների ընչաքաղցությունը և նյութապաշտությունը, և մեզնից շատերի շփոթվածությունը և վախերը։ Եթե մենք ցանկանում ենք կանխել նոր կապիտուլյացիան և Արցախի (և դրանով նաև Հայաստանի ինքնիշխանության) հետագա կորուստը, այսօր պետք է յուրաքանչյուրս հաղթահարենք մեր վախերն ու տարակուսանքը, և հստակ արտահայտենք մեր կամքը աշխարհին՝ մենք շարունակում ենք Արցախի ազատության համար պայքարը, և արգելում ենք այսօրվա իշխանություններին՝ մեր անունից համաձայնվել նրա հանձմանը։ Ավելին, ցանկացած իշխանություն, որը կփորձի դա անել մեր թիկունքում, կանգնելու է պատմության դատաստանի առաջ՝ վաղ թե ուշ, այս կամ այն կերպ։ Ես իմ կողմից վերահաստատում եմ մեր հայրենիքի ազատության համար պայքարելու հանձնառությունը, և կոչ եմ անում այս գրառումը կարդացող յուրաքանչյուրին իր համար հստակ ընտրություն կատարել ազատության և նյութական շահի միջև, և վճռականորեն իր կամքը արտահայտել առաջիկա օրերին՝ բոլոր հասու միջոցներով։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>