Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան
Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Պատերազմ Արցախում
Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»

Հայոց Եկեղեցին, որ աստվածային զորությամբ հաղթահարել է իրեն կլանել փորձող բոլորին, այսօր էլ և ցկատարած աշխարհի մնալու է ՀԱՂԹԱԿԱՆ

Հայոց Եկեղեցին իր ողջ պատմության ընթացքին հզոր է եղել, նույնիսկ 1930-ական թթ., երբ աթեիստ «հայ» անդեմ, անկամ ու անողնաշար բոլշևիկների կացնահարումներով առատապես հոսում էր նաև արյունը Հայոց Եկեղեցու, Եկեղեցին Հայկական իր մեկ տասնյակ հոգևորականներով մնում էր հաղթական ու հզոր: Եվ ի հեճուկս ամենքի, մանավանդ, օտարներին վաճառվող «հայ» իշխանների ու պաշտոնյաների՝ Հայոց Եկեղեցին վճռակամ ու նպատակասլաց մնում էր կանգուն Հայրենի հողին և գտնում էր հնարն ու միջոցը հայրենաշինության ու ազգակերտման:

Այսօ՛ր էլ նույնն է. նույն պատմական իրավիճակներն ենք ապրում, նույնն են նաև դերերը՝ այլ անձնանուններով, սակայն:

Կար ժամանակ, որ Հայրենի երկիրն ամրակուռ դարձվեր, հարազատ Ազգային Եկեղեցին է՛լ առավել պայծառանար՝ բոլորակատար հոգածությամբ Հայոց պետության, որպեսզի Հայաստանը լիներ հզորագույն և Ազգը հայոց լիներ բարոյական իր բարձունքին ու հոգևորապես միասնական, գտնվում էին մարդիկ, որոնք հուդայաբար Երկրի դռներն էին բացում օտարաց առաջ և մարդահաճոյաբար ընդունում այլադավաններին՝ հայ միտքն ու հոգին դարեր շարունակ թունավորողներին, ազգային միությունը դավողներին:

Իսկ Եկեղեցին Հայկական միշտ զգուշացրել է, հորդորել է՝ արդար բարձրաձայնությամբ և սրտացավ շշնջելով: Ավա՜ղ, Հայոց պատմության փրկարար փորձն ու իմաստությունը և պատգամն առ ոչինչ համարելով՝ իմաստուն էին ձևանում և իրենց մարդկային հիմարությամբ ու աճպարարություններով ծանրագույն հարվածներ էին կուտակում Հայոց երկնակամարում...

Հայոց Եկեղեցին, որ աստվածային զորությամբ հաղթահարել է իրեն կլանել փորձող բոլորին, այսօր էլ և ցկատարած աշխարհի մնալու է ՀԱՂԹԱԿԱՆ: Մնալու է և պահպանելու է իր սրբությունները, իր հոգեծին Ազգին ու իր երկիր դրախտավայրը՝ Հայաստանը:

Ա՛յս է Հայոց Եկեղեցու առաքելությունը և պատգամը բոլորին՝ ցնորական մերայնոց և նենգախոս օտարաց:

Աստվածակերտ Արարատն ու Սուրբ Էջմիածինն անհաս փառքի ճամփա են, որով կարող են քայլել ու սլանալ միմիայն նրանք, ովքեր տեսնում են Արագածի կատարին Երկնքից կախված մշտավառ ջահը:

Արդ, «ով անմեղ է, լիքը սիրով

Ու հավատով անսասան,

Ով նայում է վառ յոյսերով

Դէպի Հայոց ապագան,-

Նա կը տեսնի էն մշտավառ

Ջահը կախուած երկնքից,

Ասես` Աստծոյ աչքը պայծառ

Հսկում է ցած՝ երկնքից» (Հովհ. Թումանյան):

 

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Զինվորյալ միաբան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>