Գերմանիայի նախագահը պաշտոնապես ընդունեց Մերկելի հրաժարականը
Դիտել նաև
Մերկելի կուսակցությունը պարտվել է
Մերկելը թութակի հարձակմանն է ենթարկվել
Անգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակը
Հայ ռազմագերիների մայրերի նամակը Մերկելին՝ հանձնեցի գերմանական նախագահությանը
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ. քննարկվել է ԼՂ իրավիճակի լարվածության հարցը
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին է հանձնել կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականի մասին պաշտոնական ծանուցումը։ Այժմ Մերկելը կանցլերի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում է։
Շթայնմայերը Մերկելի կանցլերության ժամանակաշրջանն անվանել է Գերմանիայի ժամանակակից պատմության մեծագույններից մեկը։ Ինքը՝ Մերկելը, նստած էր անկյունում, անհանգստացած տեսքով։ Կանցլերի պաշտոնակատարը, վերցնելով հրաժարականի փաստաթուղթը, մի կողմ քաշվեց՝ իր տեղը, սակայն Շթայնմայերը հիշեցրեց` դեռ պետք է լուսանկարվել մամուլի համար: Կառավարության ղեկավարը ժպտաց և կեցվածք ընդունեց լրագրողների առջև:
Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է տասնվեց տարի` 2005 թվականի նոյեմբերի 22-ից: