Ադրբեջանում առաջարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել Ակնա
Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է Ադրբեջանի մայրաքաղաքը տեղափոխել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնա (Աղդամ)։
Նրա կարծիքով` Բաքուն հարմար չէ մայրաքաղաքի դերի համար թե՛ կլիմայական, թե՛ անվտանգության խնդիրների պատճառով։
«Բաքուն չափազանց ծանրաբեռնված է, այնտեղ տեղաշարժվելն այլևս հնարավոր չէ։ Այստեղ կարելի է թողնել պետական կառույցների մի մասը, իսկ խորհրդարանի ու նախագահի աշխատակազմի վարչական շենքերը տեղափոխել Ակնա։ Սա ձեռնտու է թե՛ անվտանգության, թե՛ Արցախի շուտափույթ բնակեցման տեսանկյունից»,- ասել է նա haqqin-ին տված հարցազրույցում։