Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի հացադուլի մասին. «Նա խաբեբա է և սիմուլյանտ»
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով գտնվում է կալանավայրում, ձևացնում է հացադուլ։ Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Ղարիբաշվիլին նշել է, որ Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան «իր անխոհեմության ու կարճամտության պատճառով, և առանց քայլերը հաշվարկելու՝ գնացել է բանտ, որտեղ երկար ժամանակ բանտարկված կլինի»։
«Նա խաբեբա է և սիմուլյանտ, խաբում և վիրավորում է հասարակությանը»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Նա նշել է, որ «այս դիմակահանդեսը և Սահակաշվիլիի թատրոնը կավարտվի հոկտեմբերի 30-ին»։
Zham.am