«Հայաստան» դաշինքը կմասնակցի՞ ՏԻՄ ընտրություններին
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաեւ «Հայաստան» դաշինքը, եւ ցուցակը, ըստ Վանաձորում պտտվող լուրերի, գլխավորելու է Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության եւ զբոսաշրջության բաժնի պետ Գոռ Բադյանը։
Մենք կապվեցինք Բադյանի հետ՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ Դուք եք գլխավորելու «Հայաստան» դաշինքի ցուցակը, ասաց` ոչ, ճիշտ չէ։ Չե՞ք մասնակցելու ընտրություններին, Բադյանը պատասխանեց․ «Դեռեւս նման որոշում չկա կայացված»։ Իսկ «Հայաստան» դաշինքի հետ քննարկումներ, բանակցություններ սկսվե՞լ են։ «Դեռեւս ոչ»: Հարցին, թե ցանկություն ունի՞ մասնակցելու ընտրություններին, Բադյանն ասաց. «Բերեք այդ հարցին չպատասխանեմ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

