Որքանո՞վ է հավանական, որ Բաքվի բռնապետն այս պահին կգնա լայնածավալ պատերազմական գործողությունների
Դիտել նաև
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
Որքանո՞վ է հավանական, որ Բաքվի բռնապետն այս պահին կգնա լայնածավալ պատերազմական գործողությունների։
Հենց սրա ճշգրիտ և համակողմանի գնահատումից է կախված, թե որքա՞ն են նրա կողմից շանտաժի, իսկ մեր կողմից դրան չտրվելու կամ հակադարձելու մանևրի հնարավորությունները և տիրույթը։
Կարծում եմ՝ Արցախում լայնածավալ ռազմական գործողությունը կդիտարկվի փաստացի պատերազմ Ռուսաստանի դեմ, իսկ Հայաստանի հատկապես Սյունիքի մարզում՛ Իրանի, դրանցից Բաքվի բռնապետի համար բխող ակնհայտ կործանարար հետևանքներով։
Բայց սա «խճապատկերի» ընդամենը մեկ՝ թեև խոշոր, սակայն, այսուհանդերձ, պատառիկային մասն է, իսկ ամբողջական պատկերը, որը վստահաբար ունի նաև այլ խիստ կարևոր բաղադրիչներ, հնարավոր կլինի ստանալ միայն պետական կառուցակարգերի և համահայկական ողջ ներուժի համադրմամբ։
Արվո՞ւմ է արդյոք նման գերկարևոր աշխատանք։ Կարծում եմ՝ ցավալիորեն, ո՛չ։

