Էսքանից հետո, եթե դեռ դուք զարմանում եք, որ Էդմոնը հիմա էլ ՄԻՊ ա դառնալու, մեղմ ասած, զարմանալի ա
Դիտել նաև
Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության
Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան
Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի. Սուրենյանց
Ընտրապայքարի առաջին իսկ րոպեներից ՔՊ-ական անօրինությունն ու բեսպրեդելը հատում են թույլատրելիի սահմանը. Նարեկ Մանթաշյան
Նարեկ Օհանյանը բռնության չի ենթարկվել. փաստաբան
Հուլիսի 1-ից ունեի տեղեկատվություն, որ Էդմոն Մարուքյանը (երևի սուրճի բաժակի շուրջ) դավաճանի հետ պայմանավորվել է իր հետագա գործունեության վերաբերյալ և լինելու է ՀՀ հաջորդ ՄԻՊ-ը: Էս տեղեկատվության աղբյուրը իմ համար նույնքան հավաստի էր որքան ԱԺ-ում Էդմոնի ու Կապիտուլյանտի սուրճ խմելը: Հիմա երեկ էդ լուրը դուրս ա եկել մամուլ ու լիքը մարդիկ իբր զարմացած են:
Ժողովուրդ ջան, էն օրը, երբ Էդմոնը Սասունի հետ ԱԺ-ում դոշով պաշտպանում էր իշխանազավթումը (էն, որ դրա հաջորդ օրը շրջափակեցին ԱԺ-ն), դրանից հետո նույն Էդմոնը իր մարմնով կանգնեց ՍԴ-ի բռնաբարությունը կանխել փորձող ԲՀԿ-ի դեմ ու չստորագրեց, դրանից հետո գնաց իր գործատուի հետ սուրճ խմեց, դուրս եկավ ասեց, որ ինքը մտահոգություն չունի Արցախի հարցում ու դրանից մի քանի օր անց Արցախի հանձնումը սկսեց... էսքանից հետո, եթե դեռ դուք զարմանում եք, որ հիմա էլ ՄԻՊ ա դառնալու, մեղմ ասած, զարմանալի ա:
Մի զարմացեք Էդմոնի վրա ուղղակի մերժեք էդմոնիզմը ձեր ներսում ու արեք ամեն ինչ որ իշխանափոխությունը օր առաջ տեղի ունենա:
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

