Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Դիտել նաև
Առուշը Առուշանյանը որոշել է երկու լարի վրա խաղալ
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս ժամկետով
Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանին ազատազրկելու առաջարկով
Առուշանյանի դատավճռում գրված չէ, որ պետք է հրաժարական տա, և ավագանին դատավճռի կատարման սուբյեկտ չէ
Պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար կիրառելի չէ. Առուշանյանի փաստաբան
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի վերցնելու պատգամավորական մանդատը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը։
«Առուշի պլանները կապված են Գորիսի զարգացման եւ բնակիչների կյանքի բարելավման հետ»,-ասաց Գագիկ Առուշանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր է դրել մանդատը. ցուցակում նրան հաջորդում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը երեք ամսից ավելի կալանավորված է։ Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքը հոկտեմբերի 17–ին մասնակցել էր Գորիսի ավագանու ընտրություններին եւ հաղթանակ տարել։

