«Էս ի՞նչ եք անում, արա՛, դրել եք շիշը հա՞». ձկնորսները վարչապետին էլ չեն համարում «փրկիչ». Տեսանյութ
Այս շաբաթ Գեղարքունիքի ձկնորսները մի քանի ժամով փակեցին Երևան-Սևան մայրուղին, քաշքշեցին, հայհոյեցին մարզպետին: Կառավարության որոշումը հանգիստ չի տալիս ձկնորսներին:
Գործադիրը թույլատրել է, որ Սևանից ձուկ բռնեն ապրիլից սեպտեմբեր ամեն ձկնորս՝ ամսական 250 կգ: Ստացվում է՝ օրը 3-4 ձուկ պետք է որսան, վաճառեն հատը 150 դրամով ու կիսափոր ապրեն:

