Կյանքից հեռացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը
Դիտել նաև
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանին պետք է թղթի կտոր, որի վրա ուղղակի խաղաղություն բառը լինի․ Արթուր Խաչատրյան
Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվել է 10 օրով
Ո՛չ բրիտանացի գիտնականները, ո՛չ էլ բրիտանացի հետախույզերը չգիտեն, որ Հայաստանում խաղաղության դարաշրջան է․ պատգամավոր
Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան
Կյանքից հեռացել է արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի երկարամյա տնօրեն Շահեն Խաչատրյանը:
Նա ծնվել է 1934 թվականին Հալեպում։ 1946 թվականին հայրենադարձել է։
1965 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ։

