Իսրայելի ֆինանսների նախարար. «Իրանի հետ կոնֆլիկտը մոտ ժամանակների խնդիր է»
Դիտել նաև
Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանն ասել է, որ «Իրանի հետ բախումը միայն ժամանակի՝ մոտ ժամանակի հարց է»։
«Ոչ մի դիվանագիտական քայլ կամ համաձայնագիր չի կանգնեցնի Իրանի միջուկային ծրագիրը»,-ասել է Լիբերմանը իսրայելական Walla-ին տված հարցազրույցում։
«Նրանք տեսնում են Հյուսիսային Կորեան,-բացատրեց իսրայելցի նախարարը,-նրանք տեսնում են դրա աննախադեպ հզորացումը: Հրեա ժողովուրդը չի կարող պատրանքներով ապրել. Հիտլերն իր գիրքը գրել է 1923 թվականին, իսկ հետո զավթել իշխանությունը։ Սա միջազգային հանրության խնդիրն է, բայց առաջին հերթին մերը, քանի որ Իրանը հայտարարել է, որ իրենց քաղաքականությունը կայանում է Իսրայելը ոչնչացնելու մեջ, և նրանք իսկապես դա նկատի ունեն»:
Zham.am

