Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC
10
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Պատերազմ Արցախում
Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան

Մեր տեղը` ձևավորվող աշխարհքաղաքական դաշինքներում․ Արմեն Գևորգյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի հոդվածը․

«Տարածաշրջանային ռազմավարական համագործակցության նոր բանաձևերի և ձևաչափերի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Շատ կարևոր է՝ այդ բանաձևերի հետևում նկատել բոլոր դերակատարների հիմնական ձգտումներն ու ցանկությունները, ինչպես նաև` կարողանալ կողմնորոշվել սեփական ռազմավարական պատկերացումների հարցում։ Գլոբալ առումով մեզ հետ կապված առկա է երկու հոսանք․

- տարածաշրջանում իր ազգային ռազմավարական շահերն ամրապնդելու և առաջատար դիրքերը պահպանելու՝ Ռուսաստանի ցանկությունը,

- Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ձգտումը։ Հենց այս գլոբալ գործընթացներն են կանխորոշելու այսպես կոչված 3+1 բանաձևի փոխակերպումը 3+3+2 բանաձևի՝ 3+3-ի միջոցով, և կամ՝ այն թողնելու անփոփոխ։ 3+3+2 բանաձևում կարող են փոփոխական լինել վերջին երկուսը․ այն կարող է ներառել ԱՄՆ-ը և ԵՄ-ն, կամ Հնդկաստանն ու Չինաստանը։ (Այս բանաձևերի մասին մանրամասն գրել եմ նախորդ հոդվածում՝)

Արևմուտքը ձգտելու է առավելագույնի հասցնել ԵԱՀԿ ՄԽ ներգրավվածությունը, բարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը և նպատակաուղղված կերպով հակառուսական հասարակական տրամադրություններ ձևավորել՝ փորձելով խարխլել տարածաշրջանում առկա՝ Ռուսաստանին ձեռնտու ստատուս քվոն, ինչպես նաև ամրապնդել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների նկատմամբ՝ հաղորդակցությունների և բաց սահմանների միջոցով։ Օգտագործելու է ռուս-վրացական հակամարտությունը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը զսպելու նպատակով։

Արևմուտքը՝ իր ազդեցության ներքին ցանցի միջոցով, հնարավորություն է ստացել Հայաստանում ակտիվորեն խթանել սեփական ներքին օրակարգը՝ առավելագույնս արդյունավետորեն ձևավորելով և ամրապնդելով հակառուսական տրամադրություններ, իսկ խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի միջոցով՝ ամրապնդելու Թուրքիայի դիրքերը և առավելագույնս չեզոքացնելու Իրանին։ Այս համատեքստում հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ ամենաարմատական հակառուսական կուսակցություններից մեկը հաղթանակ է տանում Մեղրիի տեղական ընտրություններում, որտեղ սահմանը պաշտպանում են ռուս սահմանապահները, իսկ հիմնական աշխատատեղերն ապահովում է ռուսական կապիտալը։ Սա գուցե կհամարվի ընտրական տեխնոլոգիական լուծում, այլ ոչ՝ բովանդակության արձանագրում, բայց նման խճճված տարածաշրջանում մանրուքները կարևոր են։

Տարածաշրջանային գործընթացների արևմտյան հոսանքի շրջանակներում անհրաժեշտ է հասկանալ դաշնակիցների միջև համագործակցության սխեման: Արևմտյան դաշինքն արդեն իսկ կոնկրետ ուրվագիծ է ստանում՝ ԱՄՆ-ԵՄ-Թուրքիա-Իսրայել տեսքով, վերջինիս հարում է Վրաստանը՝ իր՝ հիմնականում հակառուսական ձգտումներով։ Այդ դաշինքի նպատակն է՝ տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին և սահմանափակել Իրանի հնարավորությունները։ Այդ ձգտումները նաև հիմնված են Թուրքիայի՝ ի դեմս Էրդողանի, անթաքույց ցանկությունների վրա՝ դառնալու ոչ միայն տարածաշրջանի «նայողը», այլև՝ թյուրքական աշխարհի առաջնորդն ու աշխարհում մահմեդականների շահերի պաշտպանը։ Թուրքիայի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իսրայելի հետ հարաբերություններում առկա տեսանելի խնդիրները իրավիճակային բնույթ են կրում, քանի որ ռազմավարական տեսանկյունից նրանց շահերը համընկնում են։ Այդ մասին են վկայում նաև Լիսաբոնում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի վերջին քննարկումները:

Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ահմեթ Յըլդըզի պատրաստած զեկույցում նշվում է, որ Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի դեմ «զսպող ուժ» է, և որ տարածաշրջանային խնդիրների շուրջ ԱՄՆ-ն ու Թուրքիան կարող են միավորել ուժերը: Յըլդըզի պատրաստած՝ «Տրանսատլանտյան կապերը և ծանրաբեռնվածության բաշխումը՝ փոփոխվող ռազմավարական միջավայրում» զեկույցը միաձայն ընդունվել է ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանում: Զեկույցում առաջարկվում է տրանսատլանտյան կապերի ամրապնդման և ՆԱՏՕ-ի՝ մինչև 2030թ-ը ռազմավարության շրջանակներում ծանրաբեռնվածության ավելի արդար բաշխման ճանապարհային քարտեզ, ինչպես նաև գնահատվում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ դաշինքի անդամների մոտեցումը։ Զեկույցում նշվում է, որ Թուրքիան բաց է՝ ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները վերափոխելու հարցում․ ընդ որում, ամերիկյան նոր վարչակազմի դիրքորոշումը, որը անկյունաքարային է համարում դիվանագիտությունն ու երկխոսությունը, կարող է ճանապարհ հարթել Վաշինգտոնի և Անկարայի միջև տարածաշրջանային խնդիրների՝ առաջին հերթին՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընդհանուր քաղաքականության համար։ Նշվում է, որ Եգիպտոսի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները բարելավելու՝ Թուրքիայի ջանքերը նույնպես «կնպաստեն տրանսատլանտյան համագործակցության շրջանակներում նոր էջի բացմանը»։

Այս դաշինքին կարող է դիմակայել այսպես կոչված Արևելյան Դաշինքը՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի։ Առանձին դիտարկման առարկա են Հնդկաստանի և Չինաստանի հետաքրքրությունները: Վերջիններս կենսականորեն շահագրգռված են, որպեսզի չամրապնդվի այսպես կոչված մահմեդական-թյուրքական գործոնը, և ցանկանում են վստահ լինել հաղորդակցությունների կայուն գործունեության հարցում, ինչը բխում է վերջիններիս երկարաժամկետ ազգային շահերից։ Անկախ մեր կամքից՝ չի բացառվում, որ իրադարձությունների զարգացման որոշակի փուլում կարող է ձևավորվել գլոբալ հակաթուրքական դաշինք, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում Թուրքիայի դերակատարման նվազեցմանը և չափից ավել ակտիվության սահմանափակմանը։ Մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի սցենարի։ Հաշվի առնելով քաղաքական ռեժիմի առանձնահատկությունները՝ ձևավորվող դաշինքների նկատմամբ իր առաջնահերթությունները Ադրբեջանը կսահմանի՝ ելնելով այն հաշվարկից, թե դրանցից ո´ր մեկը կարող է ավելի ինտենսիվորեն ազդել իշխող կլանի իշխանության կայունության և պահպանման վրա։

Երկու դաշինքներն էլ կփորձեն Հայաստանն իրենց կողմը գրավել՝  գայթակղելով ներդրումների և նոր ֆինանսական փաթեթների, նոր բացվող հնարավորությունների, անվտանգության երաշխիքների մասին տարբեր խոստումներով, երկրի ներսում տեղի ունեցով հակաժողովրդական գործընթացների վրա աչք փակելով և այլն։ Սակայն այս ծառայությունների ենթադրյալ գինը շատ բարձր է լինելու՝ ազգային ինքնիշխանության թերարժեքություն և հրաժարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Այս գործընթացներում գլոբալ դերակատարները առավելագույնս օգտագործելու են հայկական համայնքների գործոնը՝ Հայաստանում հասարակական կարծիքի և երկրի ղեկավարության վրա ազդեցության միջոցով սեփական շահերը առաջ մղելու նպատակով։ Մենք պետք է պատրաստ լինենք այն մեծ սպառնալիքին, որի արդյունքում կարող է խորը տարաձայնություն և անմիաբանություն առաջանալ նաև հայկական աշխարհում:

Մեզ համար հնարավոր զարգացման սցենարներն են․

1. Իսրայելական տարբերակ, երբ ողջ հայկական աշխարհը կհամախմբվի լիարժեք անկախ հայկական պետության գաղափարի շուրջ և կամրապնդի սեփական պաշտպանունակությունը, հակասական աշխարհաքաղաքական միջավայրում կպայքարի հանուն սեփական ազգային շահերի։

2. Միութենական հանրապետություն, երբ Հայաստանը՝ ի հաշիվ սեփական ազգային ինքնիշխանության, կդառնա ավելի խորը ինտեգրացիոն միության մաս։

3. «Կովկասյան Շվեյցարիա». երբ, պահպանելով ընդգծված չեզոք կարգավիճակ, Հայաստանը կունենա բոլոր հարևանների հետ առանց հակամարտությունների և հանգիստ հարաբերություններ:

Շատ կարևոր է գիտակցել, որ սա ժողովրդի և պետության կենսական հեռանկարի ընտրությունն է, որը պետք է հիմնված լինի բացառապես սառը հաշվարկի և պրագմատիզմի վրա։ Մյուս կողմից՝ մենք նույնիսկ այս պայմաններում պետք է անենք ամեն ինչ, որ դա լինի մե´ր ընտրությունը, և ոչ թե՝ մեզ վերապահված բաժինը։ Ամեն միլիմետրում պետք է կարողանալ հասկանալ և պաշտպանել ազգային շահը։ Սա կբերի ոչ թե հակամարտության, այլ՝ սեփական դերի բարձրացմանը։ Եվ վերջապես ակնհայտ է, որ տարբեր բևեռներ փորձելու են խաղացնել հայկական աշխարհի իրենց հատվածները. սա կարող է դառնալ նոր ռիսկ՝ հակամարտություն հայկական աշխարհի և հայկական պետության միջև՝ մի բան, որը որևէ պարագայում թույլ տալ չի կարելի»։

 
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>