Արմեն Աշոտյանին ֆեյսբուքյան գրառման համար ոստիկանությունից ծանուցագիր է եկել
Դիտել նաև
Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով
Ձերբակալվել են ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, Արման Սահակյանը և ևս 5 անձ
«Սա բացահայտ քաղաքական հետապնդում է»․ Արմեն Աշոտյան
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
Շոուն շարունակվում է։
Առավոտյան մի այսպիսի գրություն են ուղարկել ոստիկանությունից, որը ոչ հրավեր է, ոչ ծանուցագիր։
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման կարգ նախատեսված չի։
Բլանկի վրա նշված համարով փաստաբանիս կապվել չհաջողվեց, ուստի այստեղ գրեմ, մեկ է, կարդում են։
Հասկանալով, որ այս ամբողջ աբսուրդը ոչ թե ոստիկանության, այլ հողատուի մեղքով է, ես բացարձակ խնդիր չունեմ նրանց հանդիպելու, բայց այսօր ու այդ ժամին ինձ հարմար չէ։
Ուստի անմիջապես կապվեք կամ իմ, կամ իմ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ այդքան բաղձալի հանդիպումը կազմակերպելու համար։
Տեղադրում եմ նաեւ իմ այն գրառումը, որից այդքան նեղվել է հողատուն։



