Սաակաշվիլին կարող է հոսպիտալացվել առաջիկա հանգստյան օրերին
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին համաձայնել է մեկ օր առաջ հոսպիտալացման վերաբերյալ բժշկական խորհրդատվության առաջարկին: Այս մասին հայտնում է «Interfax.ru-ն։
«Միխեիլ Սաակաշվիլիի հոսպիտալացումը կարող է տեղի ունենալ շաբաթ կամ կիրակի օրերին: Կան փոքր հարցեր, որոնք պետք է լուծվեն արդարադատության և առողջապահության նախարարությունների հետ»,-չորեքշաբթի երեկոյան լրագրողներին ասաց Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեն։
Նա միաժամանակ նշել է, որ Սաակաշվիլիի հոսպիտալացումը չի նշանակում նրա հացադուլի դադարեցում:
Սաակաշվիլին գաղտնի Վրաստան է ժամանել սեպտեմբերի 29-ին: Հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել է Թբիլիսիում: Նա այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Դատախազությունը որոշում է կայացրել Սաակաշվիլիին մեղադրանք առաջադրելու՝ սահմանի ապօրինի հատման փաստով։
Zham.am