Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
20
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

Ինֆորմացիայի պակասի և ոչ պատշաճ իրազեկման հետևանքով առաջին հերթին տուժում են քաղաքացիները

«Փաստ» թերթը գրում է. «Ե՞րբ և ինչո՞ւ է մարդն սկսում դավադրապաշտական տեսությունների հետևից ընկնել: Երբ ունի պատշաճ ինֆորմացիայի պակաս: Այն էլ՝ այս դարում, երբ լրատվության աղբյուրները շատ են ու բազմազան: Այս օրինաչափությունը պետք է գիտակցել և, օրինակ՝ որոշումներ կայացնելիս ու դրանք արդեն հանրային դարձնելիս հաշվի առնել մեկ կարևոր բան՝ կայացված որոշումը, ներկայացված նախագիծը, օրենսդրական ակտը պետք է այն ընթերցող, հետո այդ կիրառության մեջ դնող քաղաքացիների շրջանում հարցեր չառաջացնեն, կամ էլ առաջանալու դեպքում դրանք լինեն, ասենք, զուտ տեխնիկական:

Հիշո՞ւմ եք՝ օրերս տեղեկացանք, որ նախագիծ է ներկայացվել, որով անձնագրերի վավերականության ժամկետը տասից դառնում է երկու տարի, բացի դա, առաջարկվում է որպես ծննդավայր պետության փոխարեն անձնագրում նշել քաղաքը, իհարկե, քաղաքացու ցանկությամբ: Օրենքում առաջարկվող փոփոխություններն ամեն մեկը սկսեց յուրովի մեկնաբանել, վերլուծել, քննարկել ու քննադատել՝ էլ «գող փիսո», էլ «քաչալ շուն», մինչև գործը հասավ «դիվանբաշուն»:

Իրականում այս հարցի շուրջ ծավալված քննարկումները հենց Թումանյանի «Շունն ու կատուն» էին հիշեցնում: Օրեր անց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետը հստակ պարզաբանումներ ներկայացրեց, մասնավորապես՝ ծննդավայր երկրի փոխարեն քաղաքի անվանումը նշելու անհրաժեշտություն առաջանում է միջազգայնորեն չճանաչված պետություններում կամ վիճարկելի տարածքներում ծնված անձանց իրավունքներն իրացնելիս, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը շարունակվելու են տրվել 10 տարի ժամկետով, եթե քաղաքացին 5 կամ 10 տարվա վիզա ունի այս կամ այն երկիր մուտք գործելու համար, ապա նա կարող է այդ թույլտվությունն օգտագործել ինչպես հին անձնագիրը սահմանապահին ցույց տալով, այնպես էլ մոտենալ տվյալ երկրի իրավասու մարմին, որպեսզի մուտքի թույլտվության դրոշմակնիքը փոխանցվի նոր անձնագիր, եթե քաղաքացին այս պահին ունի անձնագիր, որն, ասենք, դեռ 5 տարի վավեր է լինելու, ապա այն շարունակելու է գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը: Այս պարզաբանումներից հետո բոլորս հանգիստ շունչ քաշեցինք, հասկացանք, որ անձնագրային շտապելու և անձնագրերը փոխելու կարիք չկա՝ մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը, ու առհասարակ՝ 2 տարի վավերականության ժամկետը վերաբերում է հին նմուշի անձնագրերին:

Մինչդեռ անգամ կարծիքներ հնչեցին, որ պետությունը որոշել է արգելել իր քաղաքացիների ելքը երկրից կամ երկու տարին մեկ գումար աշխատել: Սահմանային իրադրությանը վերաբերող ցանկացած տեղեկատվության հանդեպ մեր հասարակությունը շատ զգայուն է, եթե ոչ բոլորը, ապա վստահաբար՝ շատերը: Արձակված մեկ կրակոցը, սահմանային լարվածությունը, զինված ուժերի տեղաշարժը մեզ մոտ տագնապային զգացումներ են առաջացնում: Այդպես եղավ նաև հոկտեմբերի 14-ի գիշերը, երբ սկսեցին լուրեր տարածվել, որ Արցախում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով վիրավորվել է 6 զինծառայող: Այս մասին պաշտոնական առաջին տեղեկությունը տարածեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հղում անելով Արցախի իր գործընկերոջը: Այդ նույն ընթացքում մեկ ժամից ավելի լուռ էին ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն, մինչդեռ լուրեր էին տարածվում, որ անգամ զոհեր ունենք:

Դրանք ավելի ուշ հերքվեցին: ՊՆ-ի լռությունը կամ տեղեկատվություն հաղորդելու հարցում դանդաղկոտությունը շատերին առիթ է տալիս կարծելու՝ ուրեմն մի բան թաքցնում են, իսկ հետագայում հաղորդած տեղեկատվության հանդեպ կա ակնհայտ անվստահություն: Գիտակցում ենք՝ ամեն ինչ հանրայնացնել չի կարելի, բայց լռելը լավագույն լուծումը չէ: Մեր երկրում այժմ առաջնային կարևորության խնդիրներից մեկը պատվաստումային գործընթացն է: Ինչո՞ւ մարդիկ սեփական կյանքը փրկելու համար չեն պատվաստվում, տարակուսում են փորձագետները: Իսկ գուցե այն պատճառով, որ մինչև վերջերս, ավելին՝ նաև հիմա, քաղաքացու հետ անկեղծ զրույցն այդպես էլ չի կայանում: Վերջերս փորձագետներից մեկը «Փաստի» հետ զրույցում հենց այս միտքն առաջ քաշեց պատվաստումային գործընթացին անդրադառնալիս, նշեց՝ «տեսե՞լ եք որևէ մեկը՝ բժիշկ կամ համաճարակաբան, հեռուստատեսությամբ պարզաբանի, թե որ պատվաստանյութն իրենից ինչ է ներկայացնում, ինչ կազմ ունի, ինչ ազդեցություն, տեսե՞լ եք, որ որևէ մեկը խոսի հակացուցումների մասին:

Այս հարցերը պետք է գրագետ մատուցվեն մասնագետի կողմից, ոչ թե խոսի նախարարը: Նախարարը մասնագիտական կրթություն չունի»: Նույն առողջապահության համակարգին առնչվող որոշումներ են կայացվում, բայց տպավորություն է, թե հարցերը համակողմանի չեն քննարկվում: Օրինակ՝ պատվաստվելու կամ էլ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու՝ նախարարության պահանջից հետո շատերի մոտ հարց առաջացավ՝ իսկ ինչպե՞ս վարվեն հեռավար տարբերակով աշխատողները և կորոնավիրուսով հիվանդացած և առողջացած քաղաքացիները: Այս հարցադրումներից մի քանի օր հետո միայն նախարարությունը որոշակի կարգավորումներ սահմանեց նաև այս դեպքերի համար, արդարության համար նշենք, որ երբեմն նաև անհասկանալի: Նախորդ տարի, երբ համաճարակի բռնկման բուռն շրջանն էր՝ պատերազմից առաջ, ինքս նոտարական գրասենյակից դիմումի տեսքով փաստաթուղթ տարա ՔԿԱԳ: Այնտեղ հայտնեցին, որ փաստաթղթերն առձեռն չեն ընդունում, նոտարն այն պետք է ուղարկի էլեկտրոնային տարբերակով: Վերադարձա նոտարական գրասենյակ, նոտարն ասաց, որ իրեն չեն տեղեկացրել այդ փոփոխության մասին:

Նույն նախարարությանը ենթակա երկու կառույցների միջև հաղորդակցության, գուցե նաև փոխգործակցության պակասի հետևանքով քայքայվում են քաղաքացու նյարդերը, կորցնում է ժամանակը, ի վերջո, պետական գերատեսչությունները չեն կարողանում թեթևացնել սեփական աշխատանքը: Մեր հեքիաթները լավագույնս նկարագրում են մեր իրականությունն ու, որպեսզի ամեն անգամ «Կիկոսի մահը» հեքիաթը չբեմադրենք որոշումներին առնչվելիս, պետք է պատշաճ իրազեկում իրականացնել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>