Հայաստանի ՀԾԿՀ. «Հրազդան-5»-ը եւ նոր ՋԷԿ-ը լիովին կբացառեն էլեկտրաէներգիայի անջատումները
Դիտել նաև
Ջուր չի լինելու
Հրավիրում ենք բաժանորդների ուշադրությունը․ նոր կարգավորումներ՝ հոսանքի ու ջրի մատակարարման ոլորտում
Որո՞նք են Երևան քաղաքի ջրամատակարարման խնդիրների պատճառները․ Գառնիկ Դանիելյան
Միաժամանակ վթարվել է Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար
Անձրևից հետո՝ «քպ-ա-գետեր», «Անվինյանալճեր» ու նման այլ ջրառատ տեսարաններ
«Հրազդան-5»-ի՝ էլեկտրաէներգետիկ համակարգում ներառման, ինչպես նաեւ՝ Երեւանում ամբողջովին նոր ջերմաէլեկտրակայանի գործարկման դեպքում հոսանքի անջատումներ չեն լինի: Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նա պարզաբանեց, որ նոր ՋԷԿ-ի գործարկումը նախատեսված է դեկտեմբերին:
Պաշտոնյան նշեց, որ ամռանն էլեկտրաէներգիայի անջատումները կապված էին էներգահամակարգի գերծանրաբեռնվածության հետ: «Հիմա նման իրավիճակ չկա»,- վստահեցրեց Բաղրամյանը:
Նա հավելեց, որ խնդիրը կապված է ատոմակայանի փակման եւ էլեկտրաէներգետիկ համակարգում «Հրազդան-5»-ի բացակայության հետ:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում