Բժիշկները խորհուրդ են տալիս հոսպիտալացնել Սաակաշվիլիին
Վրացի բժիշկների կոնսիլիումը խորհուրդ տվեց հոսպիտալացնել Վրաստանի ձերբակալված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով գտնվում է Ռուսթավիի բանտում: Այս մասին հայտնում է «Грузия Online»-ը։
Այս առաջարկության մասին լրագրողներին ասաց բժշկական խորհրդի անդամներից մեկը՝ Զուրաբ Պագավան: Նրա խոսքով, բժիշկները խորհուրդ են տալիս Սաակաշվիլիին ինտենսիվ վերահսկողության համար տեղափոխել կլինիկա։
Ձերբակալությունից հետո Սաակաշվիլին հացադուլ սկսեց, որից հետո նրա առողջական վիճակը վատթարացավ:
Սաակաշվիլին Վրաստան է ժամանել սեպտեմբերի 29-ին՝ 8 տարի արտերկրում ապրելուց հետո։ Հոկտեմբերի 1-ին նրան ձերբակալել են Թբիլիսիում։ Վրաստանում նա մեղադրվում է մի քանի քրեական գործով, որոնցից երկուսով նախկին նախագահին ազատազրկելու վճիռ է կայացվել։
Zham.am