Ռուսաստանը կզարգացնի ռազմական համագործակցությունն Իրանի հետ. Շոյգու
Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները բազմակողմ են և դինամիկ զարգացող։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: ՌԻԱ Նովոստին գրում է, որ ՌԴ պաշտպանության նախարարը որպես օրինակ նշել է երկու երկրների համատեղ պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:
Շոյգուն նշել է, որ Սիրիայի տարածքում ՌԴ-ն և Իրանը ակտիվորեն հակազդում են միջազգային ահաբեկչությանը․
«Շարժվելով այդ ուղղությամբ ՝ մենք կարող ենք շարունակել այդ աշխատանքով զբաղվել տարբեր շրջաններում ՝ հաշվի առնելով, որ իրավիճակն ավելի հեշտ չի դառնում։ Խոսքը Աֆղանստանի և այն սպառնալիքների մասին է, որոնք այսօր առկա են այդ տարածաշրջանից ։ Դա թմրավաճառությունն է և ԻՊ - ի հայտնվելը (կազմակերպությունը ճանաչվել է ահաբեկչական և արգելված է Ռուսաստանում, - խմբ.) սահմանակից պետությունների տարածքում»:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին Շոյգուի հետ հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել բոլոր ջանքերը գործադրել հարաբերությունների զարգացման տեմպերի պահպանման ուղղությամբ:
Նախարարը նաև նշել է, որ Ռուսաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հագեցած համատեղ միջոցառումների ծրագիր ունեն։
Աղբյուրը՝ armeniasputnik.am