Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
20
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

Այս պարտությունն իշխանության համար պետք է սթափության կոչ լինի․ Գորիսի փոխքաղաքապետ

«Այս հաղթանակը մեզ ավելի է պարտավորեցնում, պատրաստվում ենք հենց այս վայրկյանից լծվել գործի, շարունակել այն ծրագրերը, որոնք արդեն իսկ իրականացվում են Գորիսում, ներդնել նոր ծրագրեր, մտածել վաղվա օրվա մասին»,-News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում տարած հաղթանակից հետո արվելիք քայլերին։

Մենուա Հովսեփյանն ընդգծել է՝ ցանկացած իշխող ուժ պետք է գիտակցի, որ իշխանությունը հավերժ չէ, որ ամենուր հնարավոր չէ հաղթանակներ տոնել։ Գորիսում պարտությունն իշխանության համար, նրա խոսքով, պետք է սթափության կոչ լինի։

«Պետք է հաշվի նստել մեր բնակիչների տեսակետների հետ՝ կապված սահմանազատման, ճանապարհների, առհասարակ՝ անվտանգության հարցերի շուրջ»,-ասել է նա։

Գորիսի վերընտրված փոխքաղաքապետը Սյունիքի, մասնավորապես՝ Գորիսի բնակիչների համար առաջնահերթ է համարել Գորիս-Կապան սպասարկող ճանապարհից օգտվելու հարցը։

«Եթե այդ ճանապարհը կորցնենք, կառաջանան բազում խնդիրներ մեր գյուղերի անվտանգության, մեր բնակիչների՝ այնտեղ բնակվելու ցանկության և վաղվա օրվա կայունության հետ կապված։ Կարելի է բանակցային սեղանին դնել մի թեզ, որ այդ ճանապարհը պահպանվի։ Այդ ճանապարհն է մեր Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի անվտանգության երաշխավորը։ Ես դեռ չեմ խոսում մարզում առկա մյուս խնդիրներից․ Սև լճի տարածքում թշնամին առաջ է եկել և մի քանի ամիս է՝ ՀՀ սուվերեն տարածքում է։ Պետք է բարձրաձայնել այս խնդիրները և լուծում տալ դրանց»,-ասել է Հովսեփյանը։

Այլընտրանքային ճանապարհի առկայությունը Մենուա Հովսեփյանը անվտանգային խնդիրների լուծում չի համարել։

«Այլընտրանքային ճանապարհը, միանշանակ, անվտանգության երաշխիք չէ։ Գյուղերի կառուցվածքը, աշխարհագրական դիրքը, տնտեսական կոմպոնենտը՝ շարժը, որն ապահովում է միջպետական ճանապարհը, շատ կարևոր հանգամանքներ են։ Միջպետական ճանապարհը չլինելու դեպքում գյուղերը լուրջ տնտեսական խնդիրներ կունենան»,-նշել է նա։

Գորիսի փոխքաղաքապետի խոսքով՝ Սյունիքի բազմաթիվ համայնքներ արդեն իսկ գյուղատնտեսական մեծ խնդիրների առջև են հայտնվել․ գյուղատնտեսությունը կաթվածահար վիճակում է, առաջացել են արոտավայրերի, անասնապահությամբ զբաղվելու խնդիրներ, բնակիչներին պատկանող անասուններն անցել են թշնամու վերահսկողության տակ անցած տարածք, մինչ օրս չեն վերադարձվել։

«Բնակիչների մտահոգությունները բազմաթիվ են, իմ բարձրացրած հարցերի մասին մեր քաղաքացին անընդհատ է խոսում։ Հույս ունեմ, որ մեր բնակիչների հետ միասին կփորձենք լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որոնք այսօր սպառնալիք են մեր համայնքի զարգացմանը»,-ասել է Մենուա Հովսեփյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>