Տեսանկարահանող սարքերով իրավախախտումների հայտնաբերման վարչարարության մեջ փոփոխություններ չեն կատարվել
«Վերջին օրերին համացանցում տեղեկություններ են
տարածվում՝ իբր տեսահսկող սարքերով արձանագրվում են նաև մեքենայի սրահում կատարվող խախտումները
/չամրակապված երթևեկություն, ընթացքում ծխել, հեռախոսով
խոսել և այլն/:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ
տարածվող լուրերը չեն համապատասխանում
իրականությանը, և տրանսպորտային միջոցների վարորդների
ու սեփականատերերի մտահոգություններն այս առումով
անտեղի են:
Հայտնում ենք, որ տեսանկարահանող սարքերով
իրավախախտումների հայտնաբերման վարչարարության մեջ
փոփոխություններ չեն կատարվել, այսինքն, վերը նշված
իրավախախտումների փաստերը, ինչպես միշտ,
արձանագրվելու են, բայց՝ ոչ տեսահսկող համակարգի
միջոցով», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

