Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

«Թշնամին երեկ ամբողջ օրը կրակել է․ ժամը 2-3-ից հետո կրակոցներն ավելի ուժեղացան»․ Երասխի բնակիչ

Հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցները վերջին շրջանում կրկին ակտիվացրել է հակառակորդը։ Բացի դիրքերից, թշնամին գնդակոծում է նաև Երասխ գյուղը, ինչի հետևանքով հոկտեմբերի 9-ին պայմանագրային զինծառայող էր վիրավորվել հրազենային կրակոցներից, դրանից մի քանի օր անց թշնամու կրակոցներից այրվել էր գյուղացիներին պատկանող մի քանի հազար հակ խոտ։

Երասխ գյուղի բնակիչներից մի տղամարդ այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թշնամին երեկ կեսօրից հետո կրկին գյուղի ուղղությամբ սադրիչ գործողություններ է կատարել․

«Երեկ ամբողջ օրը կրակել են, ցերեկը ժամը 2-3-ից հետո կրակոցներն ավելի ուժեղացան, մինչև մութն ընկնելը կրակեցին։ Մեկ էլ գիշերվա 12-ի, 1-ի կողմերը մի պահ սկսեցին կրակել․ այս պահին դեռ կրակոցներ չկան»։

Մի քանի օր առաջ արձակված կրակոցների հետևանքով այրվել էին գյուղացիների խոտի հակերը: Մեր զրուցակիցն ասաց, որ այս անգամ նման դեպք չի գրանցվել․

«Համենայն դեպս, որ նման բան ա լինում, գյուղում ակտիվ տարածվում է, իմանում ենք։ Այս վերջում թշնամու կրակոցներից 2 հոգու պատկանող խոտի տուկերը վառվեց, իրենք եղբայրներ են՝ եզդի համայնքի ներկայացուցիչներ, մեր գյուղից են: Առաջին անգամ մի ախպոր խոտն էին վառել, երկրորդ անգամ՝ մյուսինը»։

Մեր զրուցակցին հարցրեցինք նաև, թե ի՞նչ տրամադրություն է մարդկանց մոտ, արդյոք իշխանության ներկայացուցիչները գնո՞ւմ են գյուղ՝ հանդիպելու գյուղացիների հետ, մանրամասներ ճշտում կատարվածի մասին․

«Ես նման բան ոչ տեսել եմ, ոչ լսել․․․ Եթե իշխանությունից մարդ եկած լիներ գյուղ, կիմանայինք․․․ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, ժողովուրդն ի՞նչ անի, կրակոցների վախտ ամենքս մտնում ենք մեր տները, երբ դադարում են կրակել, ամեն մեկը դուրս է գալիս իր գործին։ Ինչքան էլ որ չենք վախենում, գիտենք՝ սա մեր հողն է, ամեն դեպքում հոգեբանական առումով, հատկապես երեխաների վրա շատ է ազդում․․․»։

168.am-ը դիմեց նաև Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանին, հարցրեցինք, թե այս պահին ի՞նչ իրավիճակ է գյուղում, սակայն համայնքի ղեկավարը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>