Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան
Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
ՔՊ պետից առաջ, նրա փոխվարչապետ Գրիգորյան Մ.-ն մեկնել է իրենց կողմից այդքան չսիրելի Մոսկվա Ահազանգ ունենք, որ խոզերի անկման օջախ կա նաև Արտաշատում, ճշտում ենք. Հայկական խոզաբույծների միության նախագահ Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է. չնայած, որ շնորհանդեսը բավականին ծիծաղելի էր. դուրս էին բերել ցեխի մեջ երկու տրակտոր ու մեկ բուլդոզեր. Արման Աբովյան Կրեմլում չեն վստահում Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտների մասին Աբսուրդ՝ դատարանում․ դատավորը Սոֆյա Հովսեփյանին պարտադրում է ապացուցել, որ ընդդիմությանն է ընտրել Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը․ «Ժողովուրդ» «Հանճարեղ օպերացիա... մի 10 օրվա մեջ մի 400 միլիարդ դրեցին գրպանները» Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Հրապարակ»․ Նախաբանն ալիևյան է, մնացածը՝ նիկոլական Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն»

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարել ՀՀ գլխավոր դատախազի դիմումով ներկայացված փաստարկները

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման համաձայն՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն կարող է հարուցվել դատարան դատախազի կամ քննիչի կողմից: Նույն հոդվածի 5-րդ մասը նախատեսում է միջնորդության քննարկման արդյունքում կայացված որոշումը դատարանի կողմից միջնորդություն հարուցած անձին հանձնելու պարտականություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 287-րդ հոդվածի 1-ին մասը քրեական հետապնդման մարմիններից միայն դատախազին է իրավունք վերապահում վերաքննիչ բողոք բերելու միջնորդության քննարկման արդյունքում դատարանի կայացրած որոշման դեմ:

Այն դեպքում, երբ միջնորդությունը դատարան է ներկայացրել քննիչը, կայացված որոշման մասին դատախազին իրազեկելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ կարգավորում չի նախատեսում, որի արդյունքում, իրավակիրառ պրակտիկայում իրավիճակին տրված մեկնաբանության պայմաններում, դատախազը՝ որպես քրեական հետապնդման մարմին, զրկված է լինում միջնորդության քննարկման արդյունքում կայացված որոշումը բողոքարկելու իր բացառիկ լիազորությունն իրացնելու իրավական հնարավորությունից:

Բացի այդ, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասը դատախազին իրավունք է վերապահում հետ վերցնելու ներկայացված միջնորդությունը, մինչդեռ նույն օրենսգիրքը չի նախատեսում միջնորդությունը դատարան ներկայացնելու մասին քննիչի կողմից դատախազին իրազեկելու պարտականություն:

Օրենսդրական բացը լրացնելու՝ դատախազի լիազորության իրականացման իրավական անհնարինության վերացման նպատակով ՀՀ վճռաբեկ դատարան բերվել է համապատասխան բողոք, որը վարույթ չի ընդունվել:

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից 2017 թվականի մարտի 7-ին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումով վիճարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականությունը, այն հիմնավորմամբ, որ դրանք չեն ապահովում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություններով դատարանի որոշումների անմիջական ուղարկումը բողոքարկման սուբյեկտ դատախազին: Նշված որոշումների՝ դատախազի կողմից քննիչից ստանալը կախվածության մեջ է դնում դատախազի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատական բողոքարկման իրավունքի իրացումը քննիչի հայեցողությունից, և բողոքարկման նման մեխանիզմը լիրաժեքորեն չի կարող ապահովել դատախազի կողմից ՀՀ Սահմանադրությամբ սահմանված դատական ակտերի բողոքարկման լիազորության իրականացումը:

ՀՀ Սահմանադրական դատարանը՝ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի քննության արդյունքում 2017 թվականի հունիսի 13-ի ՍԴՈ-1373 որոշմամբ արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում ընթացակարգային նորմերին չպետք է ցուցաբերվի ձևական մոտեցում, ինչի միջոցով հնարավոր կլինի տվյալ իրավահարաբերություններում ապահովել անձի շահերի դատական պաշտպանությունը և կանխել իրավական անվտանգության հնարավոր սպառնալիքները:

ՀՀ Սահմանադրական դատարանը նշված որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ մինչև օրենսդրական համարժեք փոփոխությունները, վեճի առարկա խնդրին լուծում կարող է տրվել նաև առկա իրավակարգավորումների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման և դրան համարժեք իրավակիրառական պրակտիկա ձևավորելու շրջանակներում: ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների իրացմանն ուղղված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների արդյունավետ իրացման և իրավունքի գերակայության երաշխավորման շահերը պահանջում են, որ՝
• քննիչը դատարան ներկայացնելուց առաջ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության մասին պետք է իրազեկի հսկող դատախազին,
• կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման մասին պետք է պատշաճ ձևով իրազեկվի նաև դատախազը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>