Ռուբեն Վարդանյանը Տաթեւում քննություն կհանձնի
Դիտել նաև
Հացադուլի 14-րդ օրը Սամսոնյանին տեղափոխեցին հիվանդանոց
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հայր Ռուբենը
Ռուբեն Հակոբյանի վճիռը կբողոքարկվի․ նա կմնա ազատության մեջ
«Ի հեճուկս քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից»․ Արամ Վարդևանյան
Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տաթեւ համայնքում առաջատարը ՔՊ-ն է` 1280 ձայնով, որը կազմում 48.9 տոկոս, սակայն սա բավարար չէ համայնքապետ ընտրելու համար: ՔՊ-ն պետք է կոալիցիա կազմի որեւէ ուժի հետ: Անցողիկ շեմը հաղթահարել է եւս 2 ուժ՝ «Շանթ» դաշինքը եւ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի մեկենասությամբ ստեղծված «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Տաթեւից լուրեր են հասնում, որ իշխանությունները բանակցում են «Ապրելու երկիր» կուսակցության հետ եւ, ըստ ամենայնի, կոալիցիա կկազմեն նորաթուխ այս ուժի հետ։ Այնպես որ, առաջիկա օրերին Ռ. Վարդանյանը որոշիչ ստուգարք է հանձնելու` ինքն իշխանության հե՞տ է, այսինքն` հերթական իշխանական պրոյե՞կտն է, թե՞ ընդդիմություն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

