Արցախում մնացած վիրավոր զինվորների վիճակը լավ է. կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի առողջապահության նախարարի խոսնակ
Դիտել նաև
Ավտովթարի հետեւանքով տուժած 11 զինվորների կյանքին վտանգ չի սպառնում, նրանցից 10-ը հավանաբար այսօր դուրս կգրվի
Աղետալի իրավիճակ․ զինվորները քնում են անձրևի տակ. Տեսանյութ
«Ապագա կա»․ ինչպես են զինվորներին ուղղորդում ընտրել Փաշինյանին. Տեսանյութ
Պատիվ ունեցող զինվորականները թույլ չեն տա իրենց անունը ևս մեկ անգամ ոտնատակ անել և իրենց ասելիքն ու անելիքը կանեն
Զորացրման ենթակա ժամկետային զինծառայողները խնդրել են դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը
Երկու օր առաջ Արցախի առողջապահության նախարարը, պետնախարարը եւ մարդու իրավունքների պաշտպանն այցելել են հոկտեմբերի 14-ին Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ կրակ բացելու հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին:
Արցախի առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ զինվորներից մեկը գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում, որըտ գլխի բեկորային վիրավորում էր ստացել, նրան վիրահատել են. «Հիմա վիճակը լավ է: Մնացած զինվորները զինվորական հոսպիտալում են: Այն զինվորները, որոնք մնացել են Արցախում, նրանք ավելի թեթեւ վիրավորում են ստացել: Նրանց կյանքի ոչ մի վտանգ չի սպառնում, զինվորները վիրահատվել են մեր բժիշկների կողմից, վիճակը կայուն է»,-ասաց նա: