Իրանը զենք կգնի Ռուսաստանից
Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին ասել է, որ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում նա կքննարկի Ռուսաստանից զենք գնելու հարցը, քանի որ անցյալ տարի դադարեցվել էր ՄԱԿ-ի կողմից զենքի մատակարարման տասնամյա էմբարգոն, գրում է Tasnim գործակալությունը: Կիրակի օրը Մոսկվա ժամանելուն պես լրագրողների հետ զրույցում գեներալ -մայոր Բաքերին ասել է, որ Իրանի նոր վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս Արևելքին:
Իրանի բարձրաստիճան հրամանատարն ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի զինված ուժերը կամրապնդեն ռազմական համագործակցությունը:
Բաքերին ասել է, որ Իրանը պայմանագրեր է կնքել Ռուսաստանի հետ զենքի գնումների վերաբերյալ՝ Թեհրանին ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի դադարեցումից հետո, որը կքննարկվի ընթացիկ այցի ընթացքում: «Մենք համագործակցում ենք Ռուսաստանի զինված ուժերի հետ, և վերջին տարիներին երկկողմ համագործակցությունը բարելավվել է»,֊ասել է Բաքերին:
Zham.am