Այսօր կկայանա Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական հայցի քննությունը
Այսօր ՄԱԿ Միջազգային դատարանում, տեղի ժամանակով ուղիղ կեսօրին, կկայանա Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի ներկայացված դատական հայցի քննությունը։ Հայցը վերաբերում է ռասայական դիսկրիմինացիայի բոլոր ձեւերի լիկվիդացիայի մասին միջազգային Կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից ենթադրյալ խախտմանը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։