Ժամանակն է, որ նոր դեմքերով քաղաքական դաշտը կերպարանք ստանա, ազգային կերպարանք
Հայաստանի մեկ քաղաքում ռեժիմի դեմ տարած հաղթանակը ոգևորել է ամբողջ երկրի բազմահազար մարդկանց ու սփյուռքահայերին։ Հայրենիքի աղետով տառապող մեր հայրենակիցները հույս են կապում թուրքամետ իշխանության դեմ արդյունավետ պայքարող գործչի հետ։
Առուշ Առուշանյանը, կարծում եմ, բանտից շուտ դուրս չի գա։ Փաշինյանական ռեժիմը կփորձի դատարաններին պարտադրել, որ Գորիսի նորընտիր քաղաքապետը շատ երկար մնա կալանքի տակ, և դա նոր ազդակ է ընդդիմության համար' ավելի սկզբունքային պայքար տանել գաղափարի համար։
Գաղափարը պետք է հստակեցնել ու գնալ մինչև վերջ, իսկ Առուշի կերպարը կարող է լինել մեր ժամանակների Գարեգին Նժդեհ, ով իր շուրջը հավաքեց սյունեցիներին, պահեց Սյունիքը և փրկեց հայկական պետականության ողնաշարը։
Ժամանակն է, որ նոր դեմքերով քաղաքական դաշտը կերպարանք ստանա, ազգային կերպարանք։
Նաիրի Հոխիկյանի Ֆեյսբուքյան էջից

