Սահմանային իր սադրանքներով Ադրբեջանը ցանկանում է ստանալ պատերազմը դադարեցնելու «վճարը»՝ մուտք ունենալ հայաստանյան հաղորդակցություններին
Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները շարունակական բնույթ են կրելու այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանում Հայաստանը, որպես քաղաքական սուբյեկտ, գոյություն չի ունենալու, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«2020 թվականի պատերազմը կասեցումն իր որոշակի գինն ուներ. իսկ գինն այն էր, որ հայկական կողմը, ի թիվս այլ խոստումների, խոսք է տվել, որ Ադրբեջանը օգտվելու է Հայաստանի տարածքով որոշակի կոմունիկացիաներից։
Պատերազմի ավարտից մեկ տարի է անցել, սակայն այդ խնդիրը լուծված չէ, լուծված չէ սահմանազատման և սահմանազատման հարցը։ Տրամաբանական է, որ սա Ադրբեջանում նյարդային իրավիճակ է ստեղծում, և նրանք պարբերաբար դիմում են սահմանային սադրանքների», - ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ հայկական կողմից համազոր պատասխան չստանալու պարագայում Ադրբեջանն իրեն բավական հանգիստ է զգում։
Բենիամին Մաթևոսյանը շեշտեց՝ թեզը, թե Արցախը հանձնելուց հետո Հայաստանը խաղաղության դարաշրջանում է ապրելու, գնալով ավելի ու ավելի է ապացուցում իր անիրական լինելը։

