«Սիրիայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի սիրիական ամբողջ տարածքում». ՌԴ ԱԳՆ
Սիրիայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի սիրիական ամբողջ տարածքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:
«Մենք հանդես ենք գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության պահպանման օգտին: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է և դրա հիման վրա շփումներ ենք իրականացնում, այդ թվում Թուրքիայի հետ: Այսօր մենք ասում ենք, որ Սիրիայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի երկրի ամբողջ տարածքում»,- նշել է նա: