Թուրքիան հավելյալ 11 միլիարդ խորանարդ մետր գազ կգնի Ադրբեջանից
Դիտել նաև
Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան
Իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ
«Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին». «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հայտարարությունը
Թուրքիան մինչև 2024 թվականը հավելյալ գազ կստանա Ադրբեջանից, ինչը թույլ կտա առանց խնդիրների հաղթահարել էներգակիրների մատակարարման հարցում առաջ եկած համաշխարհային ճգնաժամը։ Այս մասին ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։
Թուրք նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքվել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով մատակարարվելիք 11 միլիարդ խորանարդ մետր հավելյալ բնական գազ գնելու մասին։ Պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականը։
Դյոնմեզը նաև հերքել է այն պնդումները, թե Թուրքիան թանկ է վճարում գազի դիմաց։ «BOTAŞ-ի գնած բնական գազի գինը համապատասխանում է միջազգային շուկայում առկա ցուցանիշներին և ցածր է 1300 դոլլարից»,-նշել է նա։