ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցել է Երևանում Ռուսական գրքի տուն. Տեսանյութ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցել է Երևանում Ռուսական գրքի տուն: Ռուսական գրքի տան համակարգող Պավել Ավագյան ուղեկցությամբ դեսպանը ծանոթացել է նախադեպը չունեցող այս նոր հարթակի հետ, որը միաժամանակ և՛ գրադարան է, և՛ գրախանութ, և սրճարան: Պավել Ավագյանը դեսպանին է ներկայացրել ընթերցանությանը միտված նորարարական գաղափարների հնարավորությունները, որոնք կարող են և պատրաստ են տրամադրել միջմշակութային հարաբերությունների զարգացման համար ի նպաստ մեր երկու պետությունների զարգացմանը:
Նախանշվել են առաջիկայում սպասվող նախագծերը, որոնք պատրաստվում են իրականացնել Ռուսական գրքի տունը:
Դեսպան Կապիրկինը նշել է, որ միջոցառումները առավել արդյունավետ կլինեն Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպության հետ համագործակցության դեպքում:
Այցն ավարտվեց թեյախմությամբ: