Կորոնավիրուսով վարակվելուց հետո․ Վալերի Լեոնտեւին դուրս են գրել հիվանդանոցից, բուժումը կշարունակվի տանը
Դիտել նաև
Այս գիշեր խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Վալերի Բուայե
Կողմ եմ ընդդիմության կարծիքին, որ Արցախը վտանգված է. Վալերի Օսիպյան. Տեսանյութ
Այցելեցի Հայաստան՝ Ֆրանսիայի եղբայրական երկիր. Վալերի Պեկրեսը գրառում է կատարել
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Արցախի պատճառով
Վալերի Լեոնտևը հոսպիտալացվել է
Երգիչ Վալերի Լեոնտեւին դուրս են գրել հիվանդանոցից, ուր նա կորոնավիրուսով տեղափոխվել էր հոկտեմբերի 9-ին, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։ «Վալերի Յակովլեւիչի անալիզները նորմայի սահմաններում են, համակարգչային տոմոգրաֆիան պնեւմոնիայի ախտանշաններ չի բացահայտել»,- հայտնել է աղբյուրը։
Երգչի վիճակում դրական դինամիկա է նկատվում, եւ նրա բուժումը շարունակվում է տնային պայմաններում։ Ալիքի տեղեկություններով՝ Լեոնտեւը ջերմությամբ հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 9-ին։ Երաժիշտի մոտ հազ ու թուլություն են նկատվում։ Life.ru-ի հաղորդմամբ՝ երգչի ՊՇՌ թեստի արդյունքը դրական է եղել։
Ընդ որում, Լեոնտեւի համերգային տնօրենը լրագրողների հետ զրույցում հերքել է երգչի՝ կորոնավիրուսով հոսպիտալացվելու մասին լուրը։