Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մինսկում ԱՊՀ ԱԳՆԽ նիստի շրջանակում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դիվանագետները նշել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցերի քննարկման անհրաժեշտությունը:
Ավելի ուշ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: «Վերջերս մենք ձեզ հետ մանրամասն զրուցեցինք Մոսկվայում, բայց այսօր մենք կարող ենք դիտարկել երկկողմ բնույթի լրացուցիչ հարցեր, եւ, իհարկե, տարածաշրջանը: Ղարաբաղը միշտ պետք է լինի մեր ուշադրության կենտրում»,-հանդիպման սկզբում ասել է Լավրովը։
Սպասվում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում։